Նա Հայաստանի պետական բյուջեից մեծ ռոճիկ ստանալով՝ կամա թե ակամա քանդում է մեր ինքնիշխանության վերջին պատվարը՝ բանակը
ՀՀ պաշտպանության նախարար,ավելի ճիշտ՝ անպաշտպանության նախարար Վաղինակ Հարությունյանն է։ Նրան որպես թույլ նախարարի, նշանակել են , երբ Հայաստանը եղել է ծնկած վիճակում՝ 1999թ․ հոկտեմբերի 27-ից հետո եւ 2020թ․ նոյեմբերի 20-ին՝ Արցախում խայտառակ պարտությունից հետո։ Ադրբեջանի 1000 զինծառայող այժմ գտնվում է Հայաստանի տարածքում, Գեղարքունիքի սահմանին 6 հայ զինծառայողի զինաթափել, գերել են, ՆԻկոլ Փաշինյանը հայտարարել է , որ նրանց առեւանգել են, կարծես թե խոսքը Վարդավառին փախցված ջահել աղջիկների, ոչ թե՝ զինված զինծառայողների մասին է։
Ադրբեջանա-թուրքական զորավարժություններ են անցկացվում, Ադրբեջանը նոր սպառազինություններ է ձեռք բերում, սահմանին նոր զորամասեր ստեղծում, ինժեներական կառույցներ։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունը երկու տարվա փոխարեն մեկուկես տարի է դառնալու։ Հայաստանի բանակը կազմալուծում են, անպաշտպանության նախարար Վաղինակ Հարությունյանը դրսի դրածո է, նա Հայաստանի պետական բյուջեից մեծ ռոճիկ ստանալով՝ կամա թե ակամա քանդում է մեր ինքնիշխանության վերջին պատվարը՝ բանակը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում