Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունը ԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասին Կարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո» Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել է Դա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներ Բրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել է Կապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումը STEAM ծրագիրն արդեն գործնական փուլում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսով Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցու ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ

Տեղի է ունեցել ռազմական ակադեմիայի ՌՕՈՒԻ-ի շրջանավարտների ծառայավայրերի ընտրության վիճակահանությունըԱՄՆ-ը եվրոպական երկրներին զգուշացրել է Ռուսաստանի հնարավոր դրոնային հարձակման մասինԿարծում եմ մարդկանց մեծամասնությունը նման գումարի դիմաց կասեր «այո»Բրիտանիայում Brexit-ի շուրջ բանավեճը կրկին ակտիվացել էԴա գեղեցիկ պատմության գագաթնակետը կլիներԲրիտանիան կպահպանի ռուսաստանցի գործարարների նկատմամբ սահմանված պատժամիջոցներըԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը երկարաձգվել էԿապահովվի հատուկ կարգավորմամբ շրջանառության մեջ դրված տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկատվության ամրագրումըSTEAM ծրագիրն արդեն գործնական փուլում էԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես կգա մամուլի ասուլիսովԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցուԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբՏեղի է ունեցել Ինտերպոլի CARIN ցանցի ամենամյա հանդիպումըԳեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում կկառուցվի նոր կրթահամալիրՄոլդովայի նախագահը դատապարտել է ռուսական ԱԹՍ-ների կողմից իր երկրի օդային տարածքի խախտումը. MoldpresԿյանքից հեռացել է արձակագիր Վահագն ԳրիգորյանըՔննարկվել են Հայաստանում բարձրագույն կրթության որակի ապահովման բարեփոխումներըՌուսաստանը տարածքային ձեռքբերումների համար մեծ գին է վճարելՄանկուց տանը մեզ սովորեցնում էին խոսել հայերենՀՀ վարչապետն արձագանքել է Հայ Առաքելական Եկեղեցում ճգնաժամի և լուծման ուղիների մասին զեկույցին (տեսանյութ)Հրազդան մարզադաշտը՝ միջազգային չափանիշներին համապատասխան Շնորհակալություն ԵՄ անդամ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ստուգայցերը ՊՆ զորամասեր շարունակվում են (ֆոտոշարք)Հայաստանի ԱԳՄԱ նախարարի և Մալթայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի հանդիպումըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանովԱնահիտ Մանասյանը հանդիպել է Բելգիայի դաշնային օմբուդսմանների հետՀաստատվել է Հայաստան–Լատվիա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԱԲ գործակալը ներխուժել է պետական առողջապահական տվյալների պորտալՏեսանյութում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակումԱրմավիրի քրեական ոստիկանները կանխել են Կողբավան գյուղում կազմակերպված ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Հակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունըԿգործի միջազգային չափորոշիչներին համապատասխան որդեգրման մեկ իրավական ակտ, որը կբխի երեխայի լավագույն շահերիցԵՄ խորհուրդը վերջնական հավանություն է տվել հայկական ապրանքների նկատմամբ առևտրային արտոնությունների կարգավորման առաջարկինՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան այցի ամսաթիվը դեռևս վերջնականապես որոշված ​​չէ. Դմիտրի ՊեսկովԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու Բաքվից Հայաստանը չի զիջելու իր շահերը Ռուսաստանին՝ հանուն գազի գնի (տեսանյութ)Երևանում մեկնարկում է «Հայ ֆեստ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնըԿառավարությունը հաստատեց 2026-ի պետական ստանդարտացման ծրագիրըԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկ կտա ԱրգենտինայինԵրկու բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունիցՇիրակի արհեստների և նորարարական տեխնոլոգիաների պետական քոլեջը ստացել է ETF-ի մասնագիտական կրթության գերազանցության վկայականՀայաստանում կա 1 միլիոն 815 հազար ապահովագրված անձՈրպեսզի ՀՀ-ից դուրս գա բացարձակապես բարձր որակի արտադրանքՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենԹուրքիայի հետ մոտ ապագայում բացելու ենք սահմանը, դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատելու Ադրբեջանի հետ. Ալեն ՍիմոնյանԻրանում քննադատում են Արաղչիի՝ ԱՄՆ հատուկ բանագնացի հետ հանդիպումը Քննչական կոմիտեն խուզարկություն է իրականացնում «Առինջ մոլ»-ի տնօրենի տանըԴիվերսիոն մտադրության իրականացումը խափանվել է նախապատրաստական փուլումՄիջամտել են ոստիկանները
Կարծիք

Դատախազ Արթուր, ինչի՞ դիմաց ես պարտակում Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հանցագործությունները

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դատախազության 103-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա առթիվ դատախազությունում հյուրընկալել էր վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, ով իշխանության գալուց առաջ խոստանում էր պայքարել հանցագործության և հովանավորչության դեմ, բայց իշխանությունը ստանձնելուց հետո Նիկոլի իրավապահ համակարգն ավելի լկտի մեթոդներով սկսեց հովանավորել և պաշտպանել հանցագործություն կատարած անձանց...

2017 թ-ի սեպտեմբերի 25-ից ի վեր ես և գործընկերս, որպես Շիրակի պետհամալսարանի դասախոսներ բազմաթիվ հրապարակումներով բացահայտել ենք ՇՊՀ նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանի կողմից բուհում թույլ տրված անօրինականությունները և հանցագործությունները, որոնց վերաբերյալ առաջին քրեկան գործերը հարուցվեցին իշխանատեղափոխությունից հետո, քանի որ Սահակ Մինասյանին ՇՊՀ ռեկտոր նշանակած անձն, ըստ Գյումրիում տարածված լուրերի, ամեն գնով պաշտպանում էր նրան՝ այդպիսով ապացուցելով ևս մեկ ասեկոսե, որ ՇՊՀ ռեկտորի պաշտոնում Սահակ Մինասյանը նշանակվել է ոչ թե իր գիտելիքների և կազմակերպչական ունակությունների, այլ.....

Սահակ Մինասյանի գործունեության պահով քրեական գործերը հարուցելուց գրեթե մեկ տարի անց, դրանք միացվեցին մի այլ քրեական գործի և բոլորը դեգերեցին ՀՔԾ՝ որտեղ երկու տարուց ավել է որևէ առաջընթաց չկա դրանց բացահայտման պահով... ՀՔԾ-ում միայն հետաքրքրված են ՇՊՀ նախկին պրոռեկտորի դեմ հարուցված կեղծ և շինշու գործով և քննությունն, ըստ տարածված լուրերի, միայն ընթանում է այդ ուղղությամբ՝ պարտակելով և ծածկադմփոցի անելով Սահակ Մինասյանի կողմից գործած հանցագործությունները...

Շիրակցի Արթուրին մի քանի հարց ունեմ տալու այս օրով...

Արթու՛ր, ,ինչի՞ դիմաց ես պարտակում ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի հանցագործությունները...

1.Ի՞նչն է խանգարում քո ղեկավարած գերատեսչությանը և ՀՔԾ-ին բացահայտելու ՇՊՀ գրադարանի գրքերի մեծ մասի ոչնչացման հանգամանքները և գրքերի մակուլատուրա հանձնելու վերաբերյալ երկու կեղծ փաստաթղթերը...

2. Ի՞նչն է պատճառը, որ մինչև հիմա չեն հրապարակվում ապրանքագիտական հետազոտությունների արդյունքները՝ կապված ՇՊՀ դահլիճի վերանորոգման հետ և չեն հրապարակվում տվյալները, թե որքան գումար է ծախսվել, քանի որ դրա վերաբերյալ կան բազմաթիվ իրարամերժ փաստաթղթեր և հրապարակումներ, որոնց հեղինակը հենց Սահակն է...

3.Ի՞նչն է պատճառը, որ երեք տարվա մեջ դատախազությունը և ՀՔԾ-ն չեն բացահայտում կեղծ լիցենզիաներով մատուցված քաղաքագիտություն, իրավագիտություն, սոցիոլոգիա և այլ կրթական ծրագրերի մատուցման մեղավորներին...

4. Արթու՛ր, ինչն է պատճառը, որ մինչև հիմա չեք բացահայտում ՇՊՀ-ում որպես աշխատող գրանցված և դրանից բացարձակ անտեղյակ մարդկանց անունները և չեք հարուցում քրեական գործեր այդ խայտառակության վերաբերյալ... Ի դեպ, նրանցից ոմանց ես ճանաչում եմ...

5. Ինչու՞ մինչև հիմա չեք բացահայտել, թե 1,5 միլիոն դրամի փոխարեն ինչու է Սահակը 6 միլիոն դրամ փոխանցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին և ինչի՞ վրա են ծախսվել այդ գումարները...

6. Արթու՛ր, ինչու՞ չեք բացահայտում ՆՈՐԿԵՏՆ ծրագրով անցկացված կեղծ մրցույթների փաստերը, երբ մրցույթին մասնակցում է ԱՄՆ մշտական բնակության տեղափոխված անձը, որը չգիտի մրցույթին իր մասնակցության մասին, ինչպես նաև հաղթում են մարդիկ, որոնք չեն համապատասխանում մրցույթային պահանջներին՝ գրպանելով միլիոնավոր դրամներ...

7.Ինչու՞ դատախազությունը չի պարզում, թե Սահակ Մինասյանի վերջին տարեկան ֆինանսական հաշվետվության համաձայն ինչպես է ստացվել, որ 242 միլիոն դրամից ավել բացասական սալդո է գրանցվել, որը ՇՊՀ բյուջեի 20 տոկոսից ավելն է կազմում...

8.Արթու՛ր, իսկ ի՞նչ եղավ ՊԵԿ-ի կողմից բացահայտումն, ըստ որի Սահակ Մինասյանը ՇՊՀ-ում 2018 թ-ի հունվարից-մայիս ապօրինի բուլկու և կարկանդակի արտադրամս է հիմնել և մեծ ֆինանսական վնաս է հասցրել ՇՊՀ-ին...

9. Երեք տարի էլ դատախազությունը և ՀՔԾ-ն չե՞ն կարող պարզել, թե Սահակի կողմից գնված 14 միլիոն դրամանոց (4-5 տարի առաջ այն կազմում էր 30 հազար դոլար) դիզելային գեներատորը որքան արժի իրականում և արդյոք այն պետք էր ՇՊՀ-ին...

10. Դատախազությանը չի հետաքրքրում, թե ինչպես է ստացվում, որ Սահակը երու աուդիտի համար վճարում էր 6 միլիոն դրամ, իսկ երկու տարի առաջ մեկ աուդիտի համար բուհը վճարում է ընդամենը 885 հազար դրամ...

11. Ինչու՞ մինչև հիմա դատարան չի ուղարկվում Արթիկի թիվ 2-րդ և 4-րդ դպրոցների քրեական գործերը, որի համաձայն դեռ երկու տարի առաջ Սահակին առաջադրված է մի քանի մեղադրանք...

12. Արթու՛ր, մինչև հիմա չեք կարող պարզել վարորդների կեղծ հաստիքացուցակը, երբ վարորդ չգրչանցված անձը հենց Սահակի վարորդի պարտականություններն էր կատարում 2017 թ-ի սեպտեմբերի դրությամբ...

Շարունակելի...

Արթու՛ր, երեք տարի էլ այս հարցերին որևէ պատասխան չկա... Իսկ մինչ այդ Սահակ Մինասյանն առոք-փառոք ման է գալիս ազատության մեջ և, ըստ Գյումրիում տարածված լուրերի, նա և իր հանցակիցները հայտարարում են, որ Սահակի հարցերը լուծված են՝ ամեն ինչ լավ է... Հետաքրքիր է ու՞մ հետ և ինչպե՞ս է լուծել իր և իր հանցակիցների հարցերը Սահակը...

Արթու՛ր, Գյումրիում ասեկոսեներ են պտտվում, որ Սահակի գործերը ծածկադմփոցի անողը հենց դու ես ու այդ ամենը անվճար չէ, որի մեջ ներքաշված են նաև ՀՔԾ պետն ու քո սանիկ Կարենը, ով հիմա զբաղեցնում է Լոռու դատախազի պաշտոնը...Ճիշտ է, ասեկոսեներ են, բայց ես ինքս հավատում եմ, քանի որ իրոք զամնալի է Սահակին պաշատպանելու իրավապահների "վարքագիծը"...

Ի դեպ, անցյալ տարի "ԱՅՈ՛"-ի շտաբից դուրս չգալացող Սահակն, այս Ռոբերտ Քոչարյանի մոլի երկրպագուն էր, որն ուղղակի ծիծաղ էր առաջացրել շատերի մոտ... Գյումրիում տարածված լուրերի համաձայն Սահակին հենց Դուք եք գործուղել Քոչարյանի շտաբ...

Պարզվում է Նիկոլը շատ "սահակասեր" է, քանի որ Քոչարյանի հետ համագործակցած շատերը պատժվում են, հետապնդվում են, ազատվում պաշտոններից, իսկ բժիշկ Չարչյանի նման մարդը բանտարկվում, իսկ Սահակ Մինասյանը շարունակում է իր ակտիվ գործունեությունը...

Դե սա է Նիկոլի արդարադատությունը...