Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորը հրաժարականի դիմում է ներկայացրել
Գործունեությանս ընթացքում առաջնորդվել եմ ինձ համար առանցքային մի քանի կարեւորագույն արժեքներով՝ պրոֆեսիոնալիզմ, արժանապատվություն, սկզբունքայնություն, անաչառություն, անկախություն, վճռականություն, արդարամտություն, ուղղամտություն։ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր Անահիտ Մանասյանը ֆեյսբուքյան էջում գրառումով տեղեկացրել է իր հրաժարականի դիմում ներկայացնելու մասին:
«Հարգելի գործընկերներ,
Սիրելի ընկերներ,
Ներկայացրել եմ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնից ազատման դիմում։ Իմ առաքելությունն այս պաշտոնում համարում եմ ավարտված։ Գործունեությանս ընթացքում առաջնորդվել եմ ինձ համար առանցքային մի քանի կարեւորագույն արժեքներով՝ պրոֆեսիոնալիզմ, արժանապատվություն, սկզբունքայնություն, անաչառություն, անկախություն, վճռականություն, արդարամտություն, ուղղամտություն։
Հուսով եմ՝ ինչ-որ լուսավոր կետ կարողացել եմ ձեւավորել այս համակարգում ու իմ ներդրումն ունենալ վերջինիս զարգացման գործում։ Կյանքիս այդ փուլն, ինչպես մնացյալ բոլոր փուլերը, համարում եմ շատ առանձնահատուկ, անչափ հետաքրքիր ու լուսավոր։ Իսկ առջեւում շատ ավելի հետաքրքիր ու լուսավոր իրադարձություններ են։
Շնորհակալ եմ բոլորիցդ»,- գրել է նա:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում