Անդրեյ Շևչենկո. Շատ էի ցանկանում հասնել այս արդյունքին
Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն մեկնաբանել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Շվեդիայի հավաքականի նկատմամբ հաղթանակը 2:1 հաշվով:
«2 թիմերն էլ շատ լավ էին խաղում, հետաքրքիր ֆուտբոլ էր: Ոչ ոք չէր ցանկանում պարտվել, այդ պատճառով ստացվեց այդպիսի դրամա: Մենք գիտենք, որ մեզ երկրպագում են: Թիմն իր խաղով ու նվիրվածությամբ արժանացել է Ուկրաինայի սիրուն: Մեր ընտրած ծրագիրն աշխատեց: Փորձում էինք կառավերել խաղը: Ոչ միշտ էր ստացվում, սակայն թիմն ամբողջությամբ կատարեց իր առջև դրված խնդիրը:
Շնորհակալ ենք բոլորին, ովքեր եկել էին աջակցելու մեզ: Այստեղ էր ընտանիքս, երեխաներս: Շատ էի ցանկանում հասնել այս արդյունքին: Շնորհակալ եմ թիմին այն ջանքերի ու հերոսության համար, որոնք նրանք ցուցադրեցին:
Հաջորդ խաղում դրական արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է հավատ ու դիմացկունություն: Անգլիայի հավաքականն ուժեղ թիմ է՝ բարձրակարգ կատարողներով ու երկար պահեստայինների նստարանով: Հասկանում ենք, թե որքան բարդ հանդիպում է սպասում մեզ: Հիմա ամենագլխավորն ուժերը վերականգնելն է, որպեսզի կարողանանք արժանի դիմադրություն ցույց տալ անգլիացիներին»,- ուկրաինացի լեգենդար ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հավաքականը հաղթել էր լրացուցիչ ժամանակում և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկել Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 3-ին Հռոմում կմրցի անգլիացիների հետ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը