Դիդյե Դեշամը` Ֆրանսիայի հավաքականի պարտության ու իր հրաժարականի մասին
Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում շվեյցարացիներից կրած պարտությունը և նշել, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
«Արեցինք այն ամենը, ինչ հարկավոր էր հաշիվը 3:1 դարձնելու համար, իսկ հետո զգացվեց թուլություն, ինչն անսովոր է մեզ համար: Միշտ ցավալի է պարտվել հետխաղյա 11 մետրանոցներով: Կիլիան Մբապեն հուսահատված է բոլորի պես: Սակայն չենք կարող մեղադրել որևէ մեկին: Նա ինքն ընտրեց 5-րդ 11 մետրանոցն իրացնելու պատասխանատվությունը:
Ինչ վերաբերում է հրաժարական տալուն, ապա այդ հարցը նույնիսկ դրված չէ իմ առջև: Մեր թիմը միասնական է: Այո, ես եմ պատասխանատու արդյունքի համար, սակայն թիմն աջակցում է ինձ: Իսկ ես միշտ աջակցում եմ իմ խաղացողներին: Հիմա պետք է ամեն բան վերլուծել, այլ ոչ թե տեղ տալ էմոցիաներին»,- Դեշամի խոսքը մեջբերում է BeIN Sports-ը:
Հիշեցնենք, որ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացված խաղում ֆրանսիացիները պարտվել էին հետխաղյա 11 մետրանոցներով: Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3: հաշվով:
Քառորդ եզրափակիչում Շվեյցարիայի հավաքականը հուլիսի 2-ին Սանկտ Պետերբուրգում կմրցի իսպանացիների հետ:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը