Սահմանների պաշտպանությունը տրված է ուրիշներին, իսկ հարկ հավաքելու, պարգևավճարներ դուրս գրելու հաճույքը թողնում ես քեզ
Նա ասում էր, որ մենք հիմա դժոխքի միջով ենք անցնում՝ ակնարկելով, որ «ապագայում, Ղարաբաղը հանձնելուց հետո, ամեն ինչ լավ է լինելու»: Իրականությունն այն է, որ դժոխքը վերջին կանգառն է... Պետության հիմնական գործառույթներից մեկը (որը փոխկապակցված է իշխանության գործառույթների հետ) անվտանգության ապահովումն է, եթե Հյուսիսում և Հարավում, Արևմուտքում և Արևելքում սահմանները գրեթե ամենուր պաշտպանված են այլ պետության կողմից, իսկ մեր պետությունը չի կատարելու իր բազային գործառույթները, ապա կարող է առաջանալ լեգիտիմ հարց՝ ինչու պետությունը/իշխանությունները պետք է իրավունք ունենա կատարել այլ գործառույթներ, օրինակ` հարկեր հավաքել: Այսինքն՝ սահմանների պաշտպանությունը տրված է ուրիշներին, իսկ հարկ հավաքելու, պարգևավճարներ դուրս գրելու հաճույքը թողնո՞ւմ ես քեզ: Այս կոնստրուկտը չի կարող երկար ապրել, այն կկործանի ինքն իրեն: Այս հարցը պետք է դիտարկել ոչ միայն ներքաղաքական գործընթացների տեսանկյունից...
Ուղղակի կա մի նրբություն, որի մասին պետք է մտածել. մենք ունենք 4 հարևան, և բոլոր 4 հարևանները (Իրան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա) իրենց պետություններում ունեն այնպիսի տարածքներ, որոնք մենք համարում ենք հայկական, բայց մենք մեր կազմում չունենք այլոց տարածքները: Ինչպե՞ս պատմականորեն դա տեղի ունեցավ և շարունակում է կատարվել...


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Սիրո անունը Հայաստան է
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցում