«Լոս Անջելես Գելաքսին» բանակցում է «Ռեալի» հետ Գարեթ Բեյլի տրանսֆերի հարցով
«Լոս Անջելես Գելաքսին» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» եւ Ոելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլին, հաղորդում է Goal.com-ը։ Ամերիկյան ակումբն այդ հարցով սկսել է բանակցությունները «Ռեալի» հետ։
Արքայական ակումբի նորանշանակ իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել էր, որ Բեյլը դեռ կարող է իրեն դրսեւորել Իսպանիայում, սակայն «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ցանկանում է ազատվել 31-ամյա ֆուտբոլիստից, որը թիմի ամենաբարձր վարձատրությամբ խաղացողներից է՝ տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ։
Բեյլը 2013 թվականին է Լոնդոնի «Տոտենհեմից» 101 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել «Ռեալ»։ Անցած մրցաշրջանը նա վարձակալությամբ անցկացրեց «Տոտենհեմում»՝ Անգլիայի առաջնության 20 խաղում խփելով 11 գոլ, կատարելով 2 գոլային փոխանցում։ Եվրոպայի լիգայում Բեյլը մասնակցեց 10 հանդիպման, խփեց 3 գոլ, կատարեց 1 գոլային փոխանցում։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը