Ու՞մ պատվերն է կատարում Նիկոլը բանտարկելով պրոֆեսոր Չարչյանին
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է.
«Բազմիցս եմ նշել, որ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեոցնողի կողմից իրականացված քայլերը պատահական չեն... Նա իր քայլերով շատ է ապացուցել, որ ատում է ամեն ազգայինը և հայամետը, օրինակ՝ Շուշին հանձնեց Բաքվին Ադրբեջանի դրոշի օրը ու դիտավորյալ Շուշիում թողեց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը՝ գիտենալով, որ այն ազերիների կողմից հրապարակային պղծվելու է, Քարվաճառը հանձնեց Իլհամին այն ազատագրած Մոնթեի ծննդյան օրը, իսկ Աղդամի ականապատ տարածքների քարտեզները նույն Մոնթեի մահվան օրը և այլն...
Ու մինչ Լոռու մարզպետը մարզպետարանի շենքում մի քանի հոգով ծեծում են Օձունի համայնքապետին, մինչ տարբեր ընտրատեղամասերում վերահաշվարկի արդյունքում բացահայտվում են ընտրակեղծիքների խայտառակ դրվագներ, որոնք իշխանություններին սպասարկկող ՀԿ-ների ներկայացուցիչները "վրիպակներ" են անվանում, մինչ համացանցում տարածվում է զինվորականների խայտառակ քվեարկության տեսանյութը, թե ինչպես են մեր զինվորները արդեն պատրաստի քվեաթերթիկներով ծրարներով քվեարկում ու այդ ամենի համար որևէ մեկը պատասխանատվության չի կանչվել, Հայաստանի գործող վարչակարգը ջանադրաբար փորձում է 1 ամսով բանտում պահել հայտնի բժիշկ-օրթոպեդ, պրոֆեսոր Արմեն Չարչյանին, անանուն թելեգրամյան ալիքի հրապարակած ձայնագրության հիման վրա...
Պարզվեց, որ բժիշկ Չարչյանը ադրբեջանցիների համար շատ անցանկալի անձ է, ով թե՛ առաջին, թե՛ 2016 թ-ի ապրիլյան, թե՛ վերջին արցախյան պատերազմի ժամանակ իր գործընկերների հետ հազարավոր հայ զինվորների և քաղաքացիների կյանքեր է փրկել՝ 24-ժամյա ռեժիմով անելով բարդ վիրահատություններ...
Չի բացառվում, որ Չարչյանին պատժելու պատվերը Նիկոլը ստացած լինի իր Բաքվի պատրոնից և այն իրականացվեց, երբ ադրբեջանցիների թշնամի Չարչյանը նաև դարձավ Նիկոլի անձնական թշնամին...
Հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ դավաճան Նիկոլը հետապնդում էր նաև ադրբեջանական հակահայ քարոզչության դեմ մեր պայքարողներին՝ինչ-որ չապացուցված մեղադրանքներով զրպարտելով նրանց...»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը