Խորհուրդ եմ տալիս բոլորին դադարեցնել վայրահաչոցները և զբաղվել քաղաքական օրակարգի ձևավորմամբ. Արսեն Բաբայան
Հակառակորդների վարքագիծը հասկանալի է, բայց որոշ անհատների մոտ նկատում եմ խանդի տեսարաններ և ոչ գործընկերային վարքագիծ: Այս մասին ֆեյսբուքում գրել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը.
«Հարգելիներս, ժամանակն է սովորել համատեքստից կտրված մտքերով չառաջնորդվել: Սովորեք «թշնամի» և «հակառակորդ» բառերի նշանակությունն իրարից տարբերել:
Վերահաստատում եմ մեր մշտապես հայտնած դիրքորոշումը, որ երկրի ներսում մենք թշնամի չպետք է ունենանք: Մեր թշնամիները սահմաններին վխտում են:
Մենք ունենք հակառակորդներ, որոնց դեմ պայքարում ենք: Մենք երբեք չենք խուսափել մեր հակառակորդներից, իսկ անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք նոր հակառակորդների դեմ նույնպես պայքարել:
Իսկ հիմա ուշադիր լսեք ասուլիսի այդ հատվածն ամբողջությամբ, սովորեք լսել, կարդալ և ընկալել քաղաքական խոսքը, եղեք աչալուրջ, որպեսզի խուսափեք կապիտուլյանտի հետ նույն գծով քայլելուց:
Խորհուրդ եմ տալիս բոլորին դադարեցնել վայրահաչոցները և զբաղվել քաղաքական օրակարգի ձևավորմամբ»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը