Ճեղքումը կատարված է, պետականության փրկության պայքարը շարունակվում է․․․
ՀԱՅՐԵՆԻ ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻՆ․ ՄԵԶ ՄԻԱՍԻՆ ՀԱՋՈՂՎԵՑ ԿԱՏԱՐԵԼ ԱՌԱՋԻՆ ԼՐՋԱԳՈՒՅՆ ՔԱՅԼԸ
Ուզում եմ առանձնահատուկ երախտագիտություն հայտնել հայրենի այն մտավորականներին, ովքեր հանդես եկան «Հայաստան» դաշինքի շուրջ համախմբվելու կոչով։
Իրականում, նրանց բարձր քաղաքացիական կեցվածքը քաղաքական ընթացիկ ընտրանքով պայմանավորված չէր։
Օրհասական այդ պահին նրանք չլռեցին, չընկրկեցին, իրացրին մտավորականի իրենց ձայնը հնչեցնելու բարոյական պարտքն ու պարտավորությունը, որովհետև իբրև հավաքականություն մենք ազգովի կանգնած ենք Հայաստան պետության և Հայրենիք ունենալու և չունենալու մարտահրավերի առջև։
Մենք անսահման երախտապարտ ենք և հպարտ, որ մեզ աջակցեց մեր ակադեմիական և մշակութային ընտրանին, մեր մտքի բանակի զտված փաղանգը՝ ակադեմիկոսներ, մեր ժամանակի լավագույն գրողները, ժողովրդական արտիստներ, արվեստի և մշակույթի վաստակավոր գործիչներ, երախտավորներ, տասնյակ դոկտոր-պրոֆեսորներ, պետական մրցանակի դափնեկիրներ։
Գիտեմ, սպասումներն ավելին էին, բայց չենք հուսահատվում։ Իրավունք չունենք։ Մեզ միասին հաջողվեց առաջին լրջագույն քայլը անել․ Հայրենիքի փրկության պայքարում մենք, այնուամենայնիվ, կարողացանք լուրջ ճեղքում կատարել։
Խորհրդարանում դիրքավորվող իրական և կոշտ ընդդիմությունը շարունակելու է հայոց պետականության, հայ ժողովրդի իրական հաղթանակների և մեր վիրավոր արժանապատվության համար պայքարը։
Միասին շարունակում ենք և գնում առաջ՝ շարունակելով ստեղծարար օրակարգերի շուրջ մեր համագործակցությունը։
Ճեղքումը կատարված է, պետականության փրկության պայքարը շարունակվում է․․․
Հիմա թևքերը ծալելու ժամանակն է․․․


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը