Վստահ եմ, առավելագույնը 1-1,5 տարի հետո այս իշխանությունը փախչելու է Հայաստանից, բայց մինչ այդ շատ իրադարձություններ կլինեն
Ընդդիմությունը թե ինչ քայլեր կանի առաջիկա օրերին, դժվարանում եմ ասել, բայց եթե ձևավորվի խորհրդարան ու կառավարություն, ապա մենք կունենանք ճգնաժամերով ուղեկցվող կառավարում, որը երկար կյանք չի ունենա։
54% ունեցող խմբակցությունը չի կարող սահմանադրական օրենքներ ընդունել, փոխել կամ առնվազն 2/3 կողմ ձայն պահանջող այլ օրենսդրական ակտեր կյանքի կոչել։ Դա միանշանակ բերելու է ներքաղաքական լարվածության։
Վստահ եմ, առավելագույնը 1-1,5 տարի հետո այս իշխանությունը փախչելու է Հայաստանից, բայց մինչ այդ շատ իրադարձություններ կլինեն։
Նիկոլ Փաշինյանի խոստացած պողպատը այդպես էլ կմնա խոստում իր ընտրազանգվածի համար, քանի որ նախ այդ թիմը չունի հմտություններ, ապա նրանց համար կարևորը խոսքն է, ոչ թե գործը։ Ասաց, ստացավ քվե, մնացածը կարևոր չէ։ Մարդիկ դրանում հերթական անգամ կհամոզվեն առաջիկա ամիսներին։
Հիմա քաղաքացիական հանրությանը շատ ավելի անհրաժեշտ է միավորվել ազգային գաղափարներ ու արժեքներ կրող անձանց շուրջ, ձևավորել ազգային էլիտա, որը արատավորված չէ և կարող է արժանիորեն դիմակայել ապազգային իշխանությանը։
Առաջիկա ամիսներին մենք կտեսնենք, թե ինչպես է Թուրքիան մեր նկատմամբ վարում սողացող պատերազմ, երբ նախ փող կմտցնի մեր երկիր, ապա ՀՀ իշխանության միջոցով ավելի կպասիվացնի ազգային իմունիտետը։
Քաղաքական այն ուժերը, որոնք իրականում ունեն ազգային ինքնություն, պետք է մի կողմ թողնեն անձնական ամբիցիաները և միավորեն իրենց պոտենցիալը՝ հանուն հայկական պետականության պահպանման և հանուն Արցախի։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը