Խորհրդարանում այլևս չի լինի այն հարմարավետ մթնոլորտը, որում մինչ այդ հայտնվել էր ՔՊ-ն
Զուտ իրավական վերլուծություն
Արտահերթ ընտրությունների արդյունքներով խորհրդարանում այլևս չի լինի այն հարմարավետ մթնոլորտը, որում մինչ այդ հայտնվել էր ՔՊ-ն։ Տվյալ կուսակցությունը պարզապես չունի 2/3-րդն ապահովող քանակ՝ դրանով պայմանավորված հետևանքներով հանդերձ։ Մինչ այդ, ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ընդունենք, որ ՍԴ֊ն մերժում է ընտրության արդյունքների վիճարկման դիմումը, իսկ դաշինքներն էլ չեն հրաժարվում մանդատներից։ Առնվազն ի՞նչ է սպասվում ՔՊ֊ին այդ դեպքում. առայժմ սոսկ մի քանի նախնական նկատառում։
Նախ, իշխող ուժը այսուհետ երբեք չի կարողանալու անարգել, առանց ընդդիմադիր խմբակցությունների համաձայնության, ինքնակամ որևէ փոփոխություն կատարել ոչ միայն Սահմանադրությունում, այլև որոշակի դժվարությունների կհանդիպեն նաև սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելիս։ Այնպես որ հասկանալի էր, թե ինչու վերջին օրերին հնարավորինս արագ կատարվեցին մի շարք փոփոխություններ «ՀՀ դատական օրենսգիրք», «ՀՀ ընտրական օրենսգիրք» և այլ սահմանադրական օրենքներում, դա, ինչպես ասում են, վերջին ակորդն էր։
Չեն կարողանալու ինքնուրույն որոշում կայացնել Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու մասին, եթե անգամ լինի ՍԴ եզրակացությունը. չմեկնաբանեմ, թե սա որքան կարևոր լծակ է։
Նկատի ունենալով, որ խոսքն արդեն արմատական, միաժամանակ՝ ներդաշնակ գործող ընդդիմության մասին է, ապա կասկած չի կարող լինել, որ առանց իշխող խմբակցության համաձայնության, ընդդիմադիր խմբակցությունները կարող են ինքնուրույն, այսպես ասեմ՝ իրավունքի ուժով, ձևավորել հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով քննիչ հանձնաժողովներ (դրա համար բավական է նույնիսկ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջը)։
Կարող են անարգել դիմել ՍԴ, ինչը նախկինում մշտապես խոչընդոտների էր հանդիպում, քանի որ տարաբնույթ պատճառաբանություններով խիստ առանցքային հարցերով անգամ չէր գրանցվում երկու ընդդիմադիր խմբակցությունների միջև անհրաժեշտ համաձայնություն և այլն։
Հուսանք նաև, որ որևէ պատգամավոր նշված խմբակցություններից «քաղաքական» դրդապատճառներով հետագայում դուրս չի գա, որպեսզի ձեռք բերի «անկախ» պատգամավորի կարգավիճակ, ինչը խիստ հազվադեպ երևույթ է արևմտյան խորհրդարանական պրակտիկայում, բայց անհարկի տարածված է՝ մեր քաղաքական մշակույթում ....


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը