Սա միակ լուծումն է, եթե ոչ, ապա հետո ուշ է լինելու
Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կապիտուլացիայից անմիջապես հետո համարձակություն ունեցա ու մեջտեղ բերեցի ժամանակավոր կառավարության գաղափարը՝ նշելով կոնկրետ անուններ։
Ոմանք ինձ իրենց արշինով չափելով ինչի մեջ ասես, որ չմեղադրեցին։ էլ չեմ ասում թե տարիներով ձեռք բերված հարաբերություններ տուժեցին։ Խնդիր չունեմ, ես այս վիճակը դեռ օրհասական եմ համարում... ուստի ցանկցած սիրելի հարաբերություն չի կարող վեր լինել իմ այս երկրում ապրելու իրավունքից։
Այսպիսով պետք է ընդունել, որ ընտրությունների արդյունքներն անընդունելի են։ Դրանք ոչ միայն չեն բավարարում անվտանգային մարտահրավերներին, այլեւ չեն լուծում արտահերթ ընտրությունների պատճառ հանդիսացած լեգիտիմության խնդիրը։ Ուստի կարծում եմ պետք է շարունակել ճնշումն ու աշխատանքը, #կապիտուլանտ, #հողատու, #ազգակործանպատուհաս եւ այլ ականջ շոյող բառերով նույնականացվող իշխանությունից օր առաջ ազատվելու համար։
Ինչքան հասկանում եմ մեր օրենսդրական կարգավորումներով այս պահին միակ մատնանշվող լուծումը նոր արտահերթ ընտրություններն են։ Այսինքն ԱԺ անցած երկու ուժերը պետք է վերցնեն մանդատներն, առաջին նիստից հետո վայր դնեն դրանք եւ լուծարել ԱԺ-ն։
Մյուս արտահերթ ընտրություններին պետք է ձեւավորվի լայն կոնսոլիդացի, 1-3 նախագահներ, գրեթե բոլոր վարչապետներ, գաղափարական հենք ունեցող կուսակցություններ ներառող կազմով, 1%-ից ավել ձայն հավաքած մասնակիցներով (չնչին բացառություններով) եւ վերցնել իշխանությունը։
Սա միակ լուծումն է, եթե ոչ ապա հետո ուշ է լինելու։ Սա նաեւ գրեթե բոլոր ուժերի համար մի վերջին հնարավորություն է ապացուցելու, որ իրենք այս գործընթացեն մտել երկիրը փրկելու ազնիվ ցանկությամբ ու մի կողմ թողնեն անձնական ու գաղափարական տարաձայնությունները։
Նոյեմբերին անցումային (ժամանակավոր) կառավարության գաղափարին չսատարողները կարծում եմ արդեն տեսնում են ի՞նչ արդյունք ունեցանք։ Ուզում ե՞նք համակերպվել։ Ես որ չեմ ուզում...»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը