Չի բացառվում, որ սա պատրաստվել է բախումներ հրահրել. Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ստեղծված իրավիճակում, նիկոլածին դավաճանական «իշխանությունները», ընտրությունները կեղծելու կամ, ծայրահեղ դեպքում՝ տապալելու սցենարներ են մշակել։
Այն, որ դավաճան կապիտուլյանտը, նույնիսկ կեղծելով, այլևս իշխանություն չի ունենալու՝ ակնառու փաստ է։ Սրանց մնացել է միայն ընտրության ընթացքում խժդժություններ ու հետընտրական բախումներ հրահրելը։
Սա, միտումնավոր ծայրահեղ վատ զարգացումների է տանելու, որպեսզի դրանով քողարկի իր խայտառակ պարտությունն ընտրություններում։ Արդյունքում՝ արտակարգ դրություն է փորձելու մտցնի և ուժի կիրառմամբ ձգձգի իր տխրահռչակ իշխանությունը՝ ի վնաս Արցախի և Հայաստանի։
Չի բացառվում, որ սա պատրաստվել է բախումներ հրահրել՝ ընդհուպ մինչև տարբեր քրեա-քաղաքացիական զինված խմբերի ներգրավվմամբ։
Նիկոլի համար սկզբունքներ, սրբություններ, արժեքներ գոյություն չունեն։ Հայաստանն ու հայ ժողովուրդը նրա համար «расходный материал» են։ Պետք լինի, մինչև վերջին մարդուն կամ ամենամեծ սկզբունքները վարի կտա՝ հանուն իր կաշին փրկելու։
Հետընտրական ամենավատ զարգացումներին, ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է պատրաստ լինեն։ Ներթին թուրքն արյան ծարավ ունի։
Հ.Գ. Ինձ շատ հետաքրքրում են նիկոլիզմի ստացած քվեները։ Այս ընտրություններում դրանք լինելու են խոսուն ցուցանիշ, թե որքա՞ն է կազմում անհայրենիք, անգետ, անսկզբունք, նյութապաշտ և դավաճանությունը խրախուսող մարդկանց ընդհանուր քանակը Հայաստանում։
Ըստ ուսումնասիրությունների այն շուրջ 20% է կազմելու։ Սա խայտառակ մեծ ցուցանիշ է։ Այսինքն, կստացվի, որ մեր երկրում 10-ից 2-ը պոտենցիալ դավաճան, անսկզբունք, վաճառվող, անհայրենիք կամ անգիտակից ե՞ն։ Սա ծայրահեղ մտահոգիչ է, որովհետև նորմալ մարդն այսքանից հետո՝ մորթես Նիկոլին ձայն չի տա»։


















































Մենք վաղուց շեղվել ենք բոլոր տիպի ճշմարտություններից և ապրում ենք Նիկոլի կեղծ ու վնասարար իրականության մեջ. Արտակ Զաքարյան
Կարող է՞ ՍՈւ-30 ՍՄ-ներն էլ էք հանձնել թշնամուն․ Արտակ Զաքարյանը՝ Փաշինյանին
Բաց հարցը մնում է այն, թե ո՞վ է հրահրել վերջին ռազմական բախումը Տեղ գյուղում. Արտակ Զաքարյան
Նիկոլը ոչ միայն պրոթուրքական կերպար է, այլ կոնկրետ հակահայ․ Արտակ Զաքարյան
Ուշադրությունը շեղելու համար ՔՊ խմբակը իբրև թե իր նկատմամբ հորինովի սադրանքներ է փնտրում. Արտակ Զաքարյան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը