Եվրո-2020. Օրվա խաղերի անոնս
Կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկ տարով հետաձգված ֆուտբոլի Եվրոպայի 16-րդ առաջնությունում հունիսի 14-ին կանցկացվեն խմբային փուլի առաջին տուրի 3 հանդիպումներ:
Խաղային օրը կմեկնարկի շոտլանդական Գլազգոյում, որտեղ D խմբի երկրորդ խաղում կմրցեն Շոտլանդիայի և Չեխիայի հավաքականները:
Այնուհետև պայքարի մեջ կմտնեն D խմբի թիմերը: Լեհաստանի ու Սլովակիայի հավաքականները կհանդիպեն Սանկտ Պետերբուրգում, իսկ իսպանացիները Սևիլիայում կընդունեն Շվեդիայի հավաքականին:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի 6 խմբերից փլեյ-օֆֆի (1/8 եզրափակիչ) ուղեգիր կնվաճեն առաջին ու երկրորդ տեղ գրաված հավաքականները, ինչպես նաև երրորդ տեղում հայտնված լավագույն արդյունքով 4 թիմեր:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով Եվրո-2020-ի խաղերին ներկա են սահմանափակ թվով երկրպագուներ:
Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարն առաջին անգամ անցկացվում է 11 երկրների 11 քաղաքներում: Պատմության մեջ առաջին անգամ հին աշխարհամասի ուժեղագույն հավաքականի կոչման համար պայքարում են 24 թիմեր:
Եվրո-2020, խմբային փուլ, առաջին տուր
D խումբ
Շոտլանդիա – Չեխիա՝ 17:00 (Գլազգո)
E խումբ
Լեհաստան – Սլովակիա՝ 20:00 (Սանկտ Պետերբուրգ)
Իսպանիա – Շվեդիա՝ 23:00 (Սևիլիա)