Մի խոստացված բացահայտում էլ
ՄԻ ԽՈՍՏԱՑՎԱԾ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԷԼ ԻՆՁՆԻՑ
* Հրապարակված ձայնագրությունը հաստատեց, որ նախկին իշխանությունների օրոք հայկական կողմը հասել էր նրան, որ Ադրբեջանը համակերպվել էր, որ Արցախի տարածքի առնվազն կեսից ավելին չի կարող լինել իր կազմում։ Եթե հիշում եք, մինչ այս էլ հայտնի էր, որ 2016 թ. Ալիևը խոստովանել էր, որ իրեն ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։
* Իսկ ապագա կապիտուլյանտը սեփական ռեյտինգի համար գիտակցված տապալման տարավ բանակցությունները։ Ոչ թե հող չհանձնելու համար, այլ սեփական ռեյտինգի, ինչպես և պատերազմի ժամանակ էր անընդհատ նորանոր զոհեր տալիս, միայն թե իրեն չասեն դավաճան։
* Ես խոստացել էի պատմել, թե Ադրբեջան գնալուց առաջ ապագա կապիտուլյանտի այն ժամանակվա խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ինչ էր առաջարկում հնչեցնել այնտեղ։ Նա մեզ խնդրում էր Ադրբեջանում ասել, որ Հայաստանում իշխանությունը կայուն է (sic!)։ Քաղաքական դիլետանտիզմի այս դրվագը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ սրանց համար Արցախի հարցը ներքաղաքական պայքարում «աչոկ» հավաքելու միջոց էր և ոչ ազգային նշանակության հարց։
* Այս երկու բացահայտումները ևս մեկ անգամ հավաստում են հողատու կապիտուլյանտի ԳԻՏԱԿՑՎԱԾ այդպիսին լինելը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը