«Դիմում եմ այն մարդկանց, ովքեր կանգնած են Նիկոլ Փաշինյանի կողքին». Գոռ Վարդանյան
«Չփորձես հայ մարդկանց իրար դեմ հանել։
Վենդետա արա սահմանիցդ դուրս, սահմանից ներս էլ զոհ չունենք տալու քո սուբյեկտի համար....
Այսօր հետևում էի նիկոլ փաշինյանի, այսպես ասած, քարոզարշավի ելույթին և չէի կարող չարձագանքել։
Նիկո՛լ փաշինյան, դուք ներկա պահին երկրի ժամանակավոր վարչապետի լիազորություններ եք կատարում, դա նշանակում է, որ հանդես էք գալիս երկրի ղեկավարի անունից։
Լսեցի ձեր ելույթը վենդետաների մասին. լսե՛ք, դուք չե՞ք հասկանում, որ ժողովրդին կիսելու, վրեժի, թշնամության կոչեր եք անում և դա հղի է վտանգավոր հետևանքներով, ձեր ուզածը ո՞րն է՝ բախումներ, քաղաքացիական պատերազմ, ո՞վ է ձեզ իրավունք տվել մարդկանց միմյանց դեմ լարելու։
Քարոզարշավին ձեր քաղաքական ծրագրերից խոսեք, թե ինչպես եք պատրաստվում երկիրը դուրս հանել այս իրավիճակից, ոչ թե վենդետաներից, դրախտ երկրից։
Այն երկրից, որ մինչ այսօր զինվորի թաղում է կազմակերպվում։
Եթե վենդետայից ես խոսում, եթե էդքան դուխով տղա էս, կարող էս ալիևից լուծիր վրեժդ ու այն ադրբեջանցի զինվորներից, որոնք էս պահին Հայաստանի սահմանում են և գերի են վերցնում մեր առանց զենք սահման պահողներին։ Դիմում եմ քե՛զ, նիկո՛լ փաշինյան, չփորձես հային հանել հայի դեմ, դա շատ վատ կանդրադառնա մեր ազգի վրա։
Դիմում եմ այն մարդկանց, ովքեր կանգնած են նիկոլ փաշինյանի կողքին. տղե՛րք, մենք հայ ենք, մենք իրավունք չունենք թույլ տալու քաղաքացիական բախումներ, դուք էդ մարդու կողքն եք՝ բացատրեք, հասկացրեք, որ ազգին չհանի իրար դեմ արյուն չթափվի։
Կոչս մշակույթի, սպորտի, արվեստի բոլոր հեղինակավոր մարդկանց, միացե՛ք, ձեր խոսքն ասեք, բոլորդ մի կողմ եք քաշվել, չե՞ք հասկանում, երկիրը կանգնած է լուրջ քաղաքացիական պարերազմի առաջ։
Հերիք է ինչքան զոհեր ունենք, մենք փոքր ազգ ենք, իրավունք չունենք միմյանց դեմ դուրս գալ:
Միասնության կոչեր արեք ժողովորդին»։
Գոռ Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա