Այս մարդկանց պետք է շոկից դուրս բերել՝ վերադարձնել դաժան իրականություն. Աբրահամյանը՝ Փաշինյանին սատարողների մասին
Նիկոլ Փաշինյանն իր քարոզչությունը տանում է կոնկրետ լսարանի, խմբերի համար, որոնց համար նրա հնչեցրած ցանկացած միտք բացարձակ ճշմարտություն է։ Այս մասին Ֆեյսբուքյան էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Նիկոլին գողացել են, պիստալետը դրել գլխին՝ ստորագրել է» դրոշի ներքո հավաքված մարդիկ դեռևս պատրաստ չեն իրենք իրենց խոստովանելու, որ այն, ինչ տեսնում ու լսում են, իրականություն է։
Այս մարդկանց պետք է շոկից դուրս բերել՝ վերադարձնել դաժան իրականություն, որովհետև նրանք էլ մեր հասարակության մասնիկն են և հետագայում երկրին սպառնացող վտանգները նաև նրանց համախմբման միջոցով պետք է ապահովել։
Գիտեմ, որ բարդ բան եմ ասում, ինքս էլ դա լավ չեմ պատկերացնում, բայց բաժանարար գծերը պետք է վերացնել։
Ինչևէ, անցնենք առաջ։ Փաշինյանի համար կարևորություն չունի, թե ինչպես են գիտակից քաղաքացիները վերաբերվելու նրա՝ օդում հնչեցրած հայտարարություններին, կրկնում եմ՝ նրա լսարանն այլ է, թիրախներն ու նպատակները լրիվ այլ։
Սերժ Սարգսյանի՝ Փաշինյանին տրված 24 ժամը՝ փաստեր ներկայացնելու կազինոներ այցերի, թալանի վերաբերյալ, առավելապես խորհրդանշում է այս իշխանությունների վերջին 3 տարիների հայտարարությունների դատարկությունն ու սնանկությունը։
Ի դեպ, սրանք այդպիսին են եղել նաև մինչև 2018-ը։
Այնպես որ, մեր հիմնական աշխատանքը՝ տեղերում կամ տեղեկատվական դաշտում, պետք է առաջին հերթին լինի մեր հանրության հետ, ընդ որում՝ ամենատարբեր խմբերի։
Եթե դա հաջողեցինք, իրենց գժի տեղ դնողների հենարանը կփլուզվի, բոլոր հարցերը կկարգավորվեն և իրադարձությունները բնականոն հուն կվերադառնան»,- գրել է Աբրահամյանը։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը