Լուսանկարները սահմանից են, նա, ով խոսում է ելակ բաժանելու մասին, այ էսպես է պահում ազգային բանակը. Դավիթ Գրիգորյան
«5165» շարժման մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը լուսանկարներ է տեղադրել Facebook-ի իր էջում եւ գրառում արել, որը վերնագրել է «Էժանագին պոպուլիզմի հետեւանքները»:
Նա, մասնավորապես, նշել է. «Լուսանկարները սահմանից են, նա որը խոսում է կոնֆետներ ճանկռելու, ելակ բաժանելու մասին այ էսպես է պահում Հայաստանի ազգային բանակը։
ՀՀ վարչապետի աթոռը բռնազավթած Փաշինյանին
Փաշինյանը չի խորշում զազրելի ու անթույլատրելի թեզեր շրջանառել իր քարոզարշավի ժամանակ՝ բառացիորեն նսեմացնելով Զնված ուժերն ու զինվորին։ Իր հերթական հակապետական ելույթի ժամանակ բարձրաձայնել էր, թե մինչև իր իշխանության գալը հայ զինվորը իրեն «շպրտած կոնֆետները ճանկռելով էր վերցնում»։
Այս մարդը պատրաստ է ոչնչացնել անգամ ամենասուրբը՝ պոպուլիստական մղումներով առավելագույն ձայներ հավաքելու համար։ Վարչապետի աթոռը բռնազավթած անհատականության հնչեցրածին ի պատասխան այժմ կհրապարակենք լուսանկերներ, որոնք արվել են Հայաստանի սահմանային դիրքերից, որտեղ Ազգային բանակի սահմանապահ զինծառայողները քնում էին խոնավ հողի վրա՝ ինքնաշեն պոլիէթիլենային ծածկոցներից պատրաստված բներում։
Մենք չէինք հրապարակում, դուք ստիպեցիք մեզ, տեսեք ձեր պահած բանակը. «կոնֆետները ճանկռելով վերցնող» հայ զինվորներն հիմա ճանկռոտելով «ցելոֆոնն» են փորձում գլխներին քաշել։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը