Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը 2017-ին աստղաբաշխական ժառանգություն է ստացել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Գեղարքունիքի ՀՀԿ-ական մարզպետ Կարեն Բոթոյանը բավականին փողատեր պաշտոնյա է: Նա 2017 թվականի մայիսի 5-ից է մարզպետի պաշտոնում, մինչ այդ աշխատել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում՝ տեսուչ, 2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրենը, իսկ 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից:
Բոթոյանը հայտարարագրել է մեկ բնակարան եւ LEXUS LX 570 մակնիշի մարդատար ավտոմեքենա, որոնք ձեռք է բերել այս տարի, քանի որ նրա նախորդ հայտարարագրերում այդ շարժական եւ անշարժ գույքի մասին տեղեկություններ չկան:
Գեղարքունիքի մարզպետի հաշվին առկա է 40 մլն-ից ավելի ՀՀ դրամ: Բավականին վերջերս՝ ըստ հայտարարագրի, Բոթոյանը 30 մլն-ի ժառանգություն է ստացել: Վերջինիս եկամուտներն այս տարի կազմել են 32 մլն ՀՀ դրամ:
Պարզվում է, որ Կարեն Բոթոյանը նախանձելի ժառանգորդ է: Բացի այն, որ նա մարզպետի պաշտոնը ստանձնելուց հետո ներկայացրած հայտարարագրում ներկայացրել է իր 30 մլն ժառանգությունը, նաեւ 2017 թվականի փետրվարի 2-ին ներկայացնելով մեկ այլ հայտարարագիր, որպես ԱԺ պատգամավոր, կրկին եկամուտների շարքում նշել է նվիրատվություն ստանալու մասին: Այս անգամ Բոթոյանին ժառանգել են 98 հազար ԱՄՆ դոլար:
Նշենք, որ Կարեն Բոթոյանը շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ «Շինանյութի Սերոժի» փեսան է: Բոթոյանն ԱԺ այն պատգամավորներից է, որ պատգամավորական գործունեության ընթացքում երբեւէ չի մոտեցել Աժ ամբիոնին ու որեւէ բառ չի ասել:
ՀՀԿ-ական Կարեն Բոթոյանը նախկին ՕԵԿ-ական է եւ պատգամավոր ընտրվել էր հենց այս կուսակցությունով: Բոթոյանն այն ժամանակ լքեց ՕԵԿ-ը, երբ վերջինս ՀՀԿ-ի հետ կոալիցիա չկազմեց»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան