«Ֆեյքի» գործով Կարեն Բեքարյանի բնակարանում կատարված խուզարկությունը ճանաչվեց ապօրինի
«Ֆեյքի» գործով Կարեն Բեքարյանի բնակարանում կատարված խուզարկությունը ճանաչվեց ապօրինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Գոռ Միքայելյանը։
««Ֆեյքի» գործով Կարեն Բեքարյանի բնակարանում կատարված խուզարկությունը ճանաչվեց ապօրինի.
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մ.Հարությունյանը կայացրեց օբյեկտիվ դատական ակտ՝ արձանագրելով, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, կայացրել է անհիմն որոշում և անհիմն է թույլատրել խուզարկել Կարեն Բեքարյանի բնակարանը:
Հերթական ապացույցը, որ հետապնդումը ապօրինի է, ու պատվիրված: Կարեն Բեքարյանի բնակարանում խուզարկություն կատարելը թույլատրելու որոշման հիմքերի ապօրինությունն այնքան ակնհայտ էր, որ խուզարկությունը թույլատրած դատավորը չէր կարող չհասկանալ, որ Կարեն Բեքարյանին ՙՙԳագիկ Սողոմոնյան՚՚-ի հետ կապելու, բնակարանը խուզարկել թույլատրելու ոչ հիմքեր կան, ոչ էլ տրամաբանություն: Չնայած եթե համադրում ենք դեպքերն ու իրադարձությունները, վերհիշում ենք հենց այս գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի զանգի մասին /մամուլը բուռն քննարկում էր դեռևս փետրվարի 20-ից/, և էլի շատ հանգամանքներ, ակնհայտ է, որ գործ ունենք պատվիրված հետապնդման հետ, իսկ այդ դեպքում արդեն գործի հանգամանքները հասկանալու ու օբյեկտիվ արդարադատություն իրականացնելու իրական դատավորի առաքելությունը որոշ դատավորների համար մղվումա երկրորդ պլան»,- հայտնում է փաստաբանը։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը