Ադրբեջանը մեր դեմ վարում է նաև տեղանվանական պատերազմ, ինչը հիբրիդային հակամարտության շատ կարևոր բաղադրիչ է
Նկատե՞լ եք՝ Բաքվի բռնապետը երբեք չի օգտագործում Երևան, Սյունիք կամ Սևան տեղանունները, դրանք փոխարինելով Իրավան, Զանգեզուր և Գյոյչա իբր թյուրքական ձևերով։
Իրականում դրանցից միայն Գյոյչա ձևն է թյուրքական ծագման և նշանակում է «կապտավուն», իսկ մյուս երկուսը պարսկական տարբերակներն են համապատասխանաբար հայկական Երևանի և Ձագեձորի (Սյունիքի մի հատվածը)։
Սրանով Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը, որը որևէ պատմական, մշակութային և աշխարհագրական անցյալ չունի մեր տարածաշրջանում, մեր դեմ վարում է նաև տեղանվանական պատերազմ, ինչը հիբրիդային հակամարտության շատ կարևոր բաղադրիչ է։
Ընդ որում, այդ պատերազմում ամենաշահեկան դիրքերը հենց Հայաստանինն են, որովհետև, փառք Աստծո, մեր ոսկեդարյան ավանդույթից սկսած, հայերս շատ լավ գիտենք, որ Բարդան Պարտավն է, Գաբալան՝ Կապաղակը, Բայլագանը Փայտակարանը, Թովուզը՝ Տուսը կամ Տավուշը, Աղստաֆան՝ Աղստևը, Գյադաբայը՝ Գետաբակը, Գյանջան՝ Գանձակը, Այլիսը՝ Ագուլիսը, Ձուլֆան՝ Ձուղան, իսկ ամեն տեսակ ղամարլուները և բաջազլուները լոկ վաչկատուն ցեղերի անվանումներ են, որոնք ոչ միայն զրոյական մշակութային հետք են թողել մեր հայրենիքում, այլ նաև բարբարոսաբար ոչխարի հոտերի կոխան են դարձրել հայկական վեհաշուք կոթողները։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը