Կապառոս. Շվեդիայի դեմ խաղադաշտ դուրս կգան տղաներ, որոնք չեն մասնակցել նախորդ հանդիպմանը
Շվեդիա – Հայաստան հանդիպման նախախաղային ասուլիսում Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը խոսել է թիմի վիճակի եւ նպատակների մասին։
«Հավաքականի ֆուտբոլիստները հասցրել են վերականգնվել Խորվաթիայի հավաքականի հետ ընկերական խաղից հետո։
Շվեդիայի դեմ խաղադաշտ դուրս կգան տղաներ, որոնք չեն մասնակցել նախորդ հանդիպմանը։ Մեր նպատակը նոր ֆուտբոլիստներին տեսնել է ուժեղ թիմերի հետ խաղերում։ Կան տղաներ, որոնք 10–15 օր չէին մարզվում, արձակուրդում էին, սակայն այնքան են սիրում հավաքականը, այնքան հայրենասեր են, որ եկել են եւ պատրաստ են խաղադաշտ դուրս գալ։ Մենք ցանկանում ենք բոլորին հնարավորություն տալ։
Թիմի ճամբարում են հավաքականի նախկին խաղացողներ Լեւոն Պաչաջյանն ու Յուրա Մովսիսյանը, քանի որ կարող են օգտակար լինել թիմի ֆուտբոլիստներին։ Կտեսնեք, որ առաջիկա խաղի բոլոր մասնակիցները իրենց լավագույն որակները կդրսեւորեն։
Պետք է բարձր գնահատել Վարազդատ Հարոյանի նվիրվածությունը։ Նա վնասվածք էր ստացել, սակայն միացավ թիմին։ Նա հիմա ավելի լավ վիճակում է, բայց մենք չենք շտապի։ Վաղը պարզ կլինի, բայց նախնական կարելի է ասել, որ նա դժվար թե մասնակցի խաղին»,– ասել է Խոակին Կապառոսը։
Հայաստանի հավաքականը Շվեդիայի հավաքականի հետ ընկերական խաղը կանցկացնի հունիսի 5–ին Ստոկհոլում։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 22։45–ին։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ