ՔԿՀ պաշտոնյան կաշառք ստանալու պատրվակով կալանավորից զգալի չափերով գումար է հափշտակել
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Կ. Ս.-ի, Ա. Ժ.-ի եւ Կ. Զ.-ի հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերով:
ՀՔԾ-ից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը 2017 թվականի մայիսին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորից վերցրել է 400.000 ՀՀ դրամ գումար: Դրա դիմաց խոստացել է ՀՀ քննչական կոմիտեում հիշյալ կալանավորի վերաբերյալ քննվող քրեական գործով տուժողի վրա ճնշում գործադրել եւ այդ եղանակով վերջինիս ուղղորդել ցուցմունքներ տալ հօգուտ կալանավորի: Սակայն գումարը վերցնելուց հետո նշված պաշտոնատար անձն այդ ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարել, այլ կալանավորի վստահությունը չարաշահելու եղանակով` խաբեությամբ հափշտակել է այն:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից կաշառք ստանալու պատրվակով կալանավորից զգալի չափերով գումար հափշտակելու, ինչպես նաեւ կալանավորի կողմից պաշտոնատար անձին կաշառք տալու փորձ կատարելու համար Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-ին մասի 5-րդ կետով եւ 34-312-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
Մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով