«Խոսրովի անտառում» մարդու միջամտությունն արգելվում է, հրդեհված տարածքները պետք է վերականգնվեն բնական ճանապարհով
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Խոսրովի անտառ» արգելոցի և Արտավանի այրված անտառների վերականգնումը երկար ժամանակ և խոշոր ռեսուրսներ կպահանջի: Սա բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանի կանխատեսումն է:
«Հրապարակի» հետ զրույցում նա, մասնավորապես, ասել է. «Եթե դա լիներ լայնատերև անտառ, ապա դա մոտ 20-30 տարում հնարավոր է վերականգնել՝ մարդու միջոցով անտառատնկման եղանակով, կամ բնական ճանապարհով: Ինչ վերաբերում է Խոսրովի արգելոցին, որտեղ մարդու միջամտությունն արգելվում է, ապա այնտեղ հրդեհված տարածքները պետք է բնական ճանապարհով վերականգնվեն:
Հրդեհված լայնատերև անտառում, որը մոտ 900 հեկտար է կազմում, վերականգնվելու առումով շատ քիչ բան կա, քանի որ ծառերը գրեթե չեն վնասվել, թեև հրդեհն անցել է դրանց միջով: Դրանց մեծ մասը կվերականգնվի, գուցե մի մասն այդպես էլ չվերականգնվի, սակայն դա չնչին տոկոս կկազմի»:
Մանրամասները՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան