Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերով Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ Կատարվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման գործողություններ․ վարույթի նախաքննությունն ավարտվել է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Իտալիայում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերը Սեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է Նովոռոսիյսկ Կյանքից հեռացել է Հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Արեգ Հովհաննիսյանը Վարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ Թադևոսյանին Հրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումը ՆԳՆ քրեական ոստիկանները հայտնաբերել են շուրջ 335 գրամ և 30 փաթեթ թմրամիջոց․ ձերբակալվել է 4 անձ Վրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվում է ռուսական նավթից

7 հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմիններ՝ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ հանցագործություն կատարելու փաստերովԵրեւանում սպասվում է առանց տեղումների եղանակԿատարվել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման նպատակների իրականացման գործողություններ․ վարույթի նախաքննությունն ավարտվել էԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻտալիայում ռեկորդային շոգի պատճառով հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԹուրքիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարները քննարկել են Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հարցերըՍեւ ծովում հարձակման ենթարկված թուրքական բեռնանավի անձնակազմը տարհանվել է ՆովոռոսիյսկԿյանքից հեռացել է Հակադոպինգային գործակալության տնօրենի տեղակալ, դոկտոր, պրոֆեսոր Արեգ ՀովհաննիսյանըՎարչապետ Փաշինյանը ԲՏԱՆ աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Դավիթ ԹադևոսյանինՀրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայում բռնկված հրդեհի տարածումըՆԳՆ քրեական ոստիկանները հայտնաբերել են շուրջ 335 գրամ և 30 փաթեթ թմրամիջոց․ ձերբակալվել է 4 անձՎրացական նավթավերամշակման գործարանը հրաժարվում է ռուսական նավթիցՈւկրաինան երբեք ՆԱՏՕ-ի անդամ չի դառնա. ԶալուժնիԱշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրել էի գիտելիքները ծառայեցնել ՀՀ պետական կառավարման համակարգին․ ստացվել է 1141 հայտ․ վարչապետԼեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրելՍԱՏՄ-ն խստացնում է սննդի առաքման վերահսկողությունըՈւղիղ. Աժ 9-րդ գումարման նիստըԳյումրիում միանշանակ արտահերթ ընտրության կարիք կա. Սարիկ ՄինասյանԹրամփը Իրանի ղեկավարությանը մեղադրել է «երկերեսանիության» մեջԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանն ազատվել է պաշտոնիցԻրկուտսկի մարզում ինքնաթիռն անհետացել է ռադարներիցՈւկրաինայի նախագահը խոսել է Հայաստանի հետ կապերի ամրապնդման մասինԻրանը հերքում է Թրամփի պնդումները ԱՄՆ-ի հետ նոր բանակցությունների մասինՈւկրաինական ԱԹՍ-ը հարվածել են Վլադիմիրի մոտակայքում գտնվող Wildberries-ի պահեստի և Բելգորոդի համալսարանինՏեղի է ունեցել Իրանի և Թուրքիայի ՊՆ ղեկավարների հեռախոսազրույցըՀՀ Կառավարության կազմըԵրևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինիԱՄՆ-ն պետք է պահպանի փոխըմբռնման հուշագրի պայմանները. ՓեզեշքիանՌուբեն Ռուբինյանը խորհրդականներ և օգնականներ է նշանակելԴավիթ Համբարյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարԻնչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գրանցվել«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուն և շտաբներից մեկի ղեկավարը նյութապես շահագրգռել են քաղաքացուն24 ժամ Երևանում և Կոտայքի մարզում ջուր չի լինիՀԷՑ-ը մինչև ժամանակավոր կառավարչի նշանակումը ՀՀ 1000 խոշոր հարկատուների մեջ 21-րդն էր, հիմա 13-րդն է. Վահագն ԱլեքսանյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազինԴատախազը «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հ.Հ.-ի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է դատարանՉինաստանում ջրհեղեղների սպառնալիքի պատճառով տարհանվել է 65 հազար մարդՋանի Ինֆանտինոն փակ բանակցություններ է նախատեսել Մարկո Ռուբիոյի հետ. New York Post«Նյուքասլը» մերժել է Գիմարայեշի համար «Արսենալի» պաշտոնական առաջարկըՄարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետի քրվարույթն ուղարկվել է դատարանԿասեցվել է Արշակունյացի «88» սուպերմարկետում գործող հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՖրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդԱրարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 42 քրեական վարույթՀորմուզի նեղուցով նավթի առաքումները շարունակվում են՝ չնայած Իրան-ԱՄՆ համաձայնագրի բացակայությանը. CNNԱրխիպո-Օսիպովկայի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով կա 6 զոհ և 47 վիրավորԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցումԱկադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայրԴիոմանդեն խնդիրներ ունի իր նախկին գործակալի հետՀայտնի է Կառավարության նոր կազմը
Մամուլ

Աղվան Հովսեփյանի եղբոր հանձնարարությամբ բնակարանից զրկել են քաղաքացուն

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քաղաքացի Խոսրով Հովհաննիսյանն armtimes.com-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի (Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի եղբոր) հանձնարարությամբ զրկվել բնակարանից:

Խոսրով Հովհաննիսյանը 2008 թվականին ցանկացել է բնակարաններից մեկը վաճառել (Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանում), որպեսզի իր տնտեսական գործունեությունը բնականոն շարունակի: Խոսրով Հովհաննիսյանի եղբայրը՝ Գառնիկ Հովհաննիսյանը, տեղեկանալով եղբոր մտադրության մասին, առաջարկել է գյուղատնտեսական վարկ վերցնել, մի մասը տրամադրել իրեն, իսկ մյուս մասով գործող խանութի աշխատանքները կազմակերպել: Եղբոր առաջարկով գրավադրել են Խոսրով Հովհաննիսյանի տներից մեկը, որտեղ ապրել է Գառնիկ Հովհաննիսյանը ու 50 միլիոն դրամ գումար են վերցրել բանկից, որից 10 միլիոնը խանութի համար պետք է օգտագործվեր, իսկ 40 միլիոնը Գառնիկ Հովհաննիսյանի՝ ապագա ֆերմայի:

Գործարքն անելուց հետո Գառնիկ Հովհաննիսյանը եղբորից պահանջել է մյուս տունը տրամադրել իրեն, որպեսզի ինքը մարի 40 միլիոն դրամի պարտավորությունը: Այս առաջարկը Խոսրով Հովհաննիսյանը մերժել է:

2011 թվականին Խոսրով Հովհաննիսյանն իր մյուս բնակարանը գրավադրել է այլ նպատակով, իսկ առաջին բնակարանի համար հարազատ եղբայրն այլեւս վճարումներ չի իրականացրել:

2012 թվականին Խոսրով Հովհաննիսյանը տեղեկանում է, որ բանկը պահանջել է գրավադրված բնակարանն ազատել: «Իրեն ասել են՝ այս ինչ ես անում, ասել է 50-60 հազար դոլար ծախսել եմ, որ տուն գնեմ, տվել եմ, այս վիճակով տունն առել եմ»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ վտարման հայցով դիմել են դատարան, որպեսզի եղբայրն ազատի այն բնակարանը, որտեղ ապրում է, եւ որը հանդիսանում է Խոսրով Հովհաննիսյանի երկու բնակարաններից մեկը: Գառնիկ Հովհաննիսյանն էլ հակընդդեմ հայց է ներկայացնում դատարան: Առաջին ատյանի դատարանը Գառնիկ Հովհաննիսյանի օգտին է վճիռ կայացնում, որից հետո Խոսրով Հովհաննիսյանը դիմում է վերաքննիչ դատարան, սակայն վերաքննիչում հաղթելուց հետո պարտվում է վճռաբեկ դատարանում:

«Դատարանն ի՞նչ իրավունքով է իմ բնակարանը վաճառել Գառնիկ Հովհաննիսյանին: Ես խնդրում եմ, որպեսզի իմ իրավունքները վերականգնվի»,- ասաց Խոսրով Հովհաննիսյանը՝ նշելով, որ իրեն տեղեկություններ են հասել այն մասին, որ դատարանի վրա ճնշում է գործադրվել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կողմից:

«Խոսակցություններ եմ լսել, ոչ թե մի հոգուց, այլ շատ մարդկանցից, որ դրա ետեւում կանգնած են Հովսեփյանները, Հովսեփյան Ռուբենը: Ես զանգահարել եմ Հովսեփյան Ռուբենին, ասել եմ՝ խոսելու խնդիր ունեմ, ինքն ինձ շատ սիրալիր ընդունեց, բա, Խոսրով ջան, պրոբլեմ չկա: Հանդիպել ենք, այն ժամանակ ինքը պատգամավոր էր: Հանդիպել ենք Հալաբյան փողոցի իր շտաբում: Հարցրել եմ իրեն, ասել եմ՝ նման խոսակցություններ եմ լսել, որ ինչ-որ դուք եք հովանավորել: Ինքը չհրաժարվեց, ասեց՝ այո, ես խառնվել եմ: Ես իրեն չեմ ասել, որ դու ես խառնվել, այլ իրեն հարցրել եմ: Ինքն ինձ ասել է, որ այո, ես խառվել եմ, հանձնարարել եմ Բարսեղյան Վարդանին: Ասել եմ՝ Բարսեղյան Վարդանն ո՞վ է: Ասել է՝ մեր նախկին Մաշտոցի դատախազը, նա է զբաղվել այդ հարցով»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ նշելով, որ մինչ օրս ոչ մի կերպ չի կարողանում իր սեփականության իրավունքը վերականգնել:

Խոսրով Հովհաննիսյանը դիմել է Սերժ Սարգսյանին, վարչապետին, ՀՀ գլխավոր դատախազին, Ազգային ժողովի պատգամավորներին, ՄԻՊ-ին, հատուկ քննչական ծառայությանը, սակայն որեւէ տեղաշարժ գործում չի եղել:

«15 օր առաջ դիմել եմ ՀՔԾ Ռուբեն Հովսեփյանի մասով: Կարճել են այդ գործը, ուր դիմում եմ՝ քննիչները քննություն չեն իրականացնում, կարճում են, դատարանները՝ մերժում են»,- նշեց Խոսրով Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կրկին դիմելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց, որից հետո ինքն իր իրավունքները ինքնուրույն կպաշտպանի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում