Ադրբեջանցուն հաղթած արցախցի Դավիթ Հովսեփյանը հռչակվեց երիտասարդների սամբոյի 2021թ Եվրոպայի չեմպիոն
Ադրբեջանցուն հաղթած արցախցի Դավիթ Հովսեփյանը հռչակվեց երիտասարդների սամբոյի 2021թ Եվրոպայի չեմպիոն
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում շարունակվում է մայիսի 27-ին մեկնարկած սամբոյի 2021թ Եվրոպայի առաջնությունը: Մայիսի 26-ին անցկացվեց Եվրոպայի պատանեկան առաջնությունը , որին մասնակցեցին 26 երկրի 135 մարզիկ, այդ թվում 83 սամբիստ,և 52 սամբիստուհի: ՀՀ այս տարիքային խմբում `Մ18 15 մարզիկ էր ներկայացրել`8 սամբիստ, 7 ` սամբիստուհի:
Հայազգի մասնակիցներից միայն Վրաստանը ներկայացնող Դավիթ Հարությունյանը 98 կգ քաշային կարգում հասավ եզրափակիչ,ուր մրցեց ուկրաինացի Ռոման Խոգմալովի հետ ու զիջելով բավարարվեց արծաթե մեդալով:
Աղջիկների մրցապայքարում 50 կգ քաշային կարգում 3-րդ տեղն զբաղեցրեց և բրոնզե մեդալով պարգևատրվեց ՀՀ պատվիրակ Սյուզաննա Կիրակոսյանը, պատանիների մրցումներում ` 64 կգ քաշային կարգում՝ Մեսրոպ Նիկոյանը:
Համեմատության համար նշենք, որ նախորդ՝ 2019թ Եվրոպայի պատանեկան առաջնությունում ՀՀ ընտրանին 8մեդալ էր նվաճել`2-ական ոսկե, ու արծաթե և 4 բրոնզե պարգև:
Մայիսի 27-ին ասպարեզ մտան 2001-2002թթ ծնվածները`Մ20 Եվրոպայի երիտասարդական առաջնության մասնակիցները: 58կգ քաշային կարգի 10 մասնակիցների պայքարում Հայաստանը ներկայացնում էր արցախցի Դավիթ Հովսեփյանը ((մարզիչ`ՀՀ և ԱՀ վաստակավոր մարզիչ Էռնեստ Միրզոյան) : Նա վստահ անցկացրեց իր բոլոր հանդիպումներն ու հաղթանակով ավարտելով դրանք մտավ եզրափակիչ, ուր մրցեց ադրբեջանցի Նիջաթ Մամմադլի հետ: Հաղթելով ադրբեջանցուն արցախցի սամբիստը հռչակվեց երիտասարդների Եվրոպայի չեմպիոն:
Իսկ մայիսի 28-29-ին տեղի կունենա մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը