Իրականում, որ ճանապարհով է թշնամին մտել Շուշի. Հադրութի վարչակազմի ղեկավարը փակագծեր է բացում աղմուկ հանած ճանապարհի մասին
«Իրավունքն» անդրադարձել էր մամուլում շրջանառվող լուրերին առ այն, որ Արցախի նախկին ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանի «բացած կամազի ճանապարհով է Հադրութից թշնամին հասել Շուշի»։
Իրականում դա ի՞նչ ճանապարհ էր եւ որքանո՞վ կապ ուներ թշնամու` Շուշիի մատույցներ մտած ճանապարհի հետ «Իրավունքը» փորձեց մեկ անգամ եւս հետաքրքրվել Հադրութի վարչակազմի ղեկավար Արթուր Բաղդասարյանից, ով անդրադառնալով վերոնշյալ շրջանառվող լուրերին փաստեց հետեւյալը.
-Իրականում այն ճանապարհը, որի մասին խոսվում է մոտավորապես տաս կիլոմետր հեռու է այն ճանապարհից, որտեղով որ թշնամին Հադրութի շրջանից անցել է դեպի Մարտունու շրջան: Այսինքն, որպեսզի առավել պատկերավոր պատկերացնենք ասեմ` թշնամին Մարտունու շրջան է մտել Մեծ Թաղեր գյուղով, իսկ այդ ճանապարհը գտնվում է Հադրութի շրջանի մեկ այլ` Տումի գյուղի վարչական տարածքում, որը Մեծ Թաղերից հեռու է մոտավորապես տաս կիլոմետր:
-Պարոն Բաղդասարյան, իսկ այդ ճանապարհը ինչի՞ համար է բացվել:
-Անտառում բացված ճանապարհը կառուցվել է տվյալ տարածքի փայտամշակման արտադրամասի համար փայտանյութ բերելու համար: Այսինքն անտառում փայտ կտրելու եւ այդ արտադրամասի համար բերելու:
-Իսկ, ըստ Ձեր տեղեկությունների, ի՞նչ ճանապարհով է թշնամին հասել Շուշի:
-Այն ճանապարհը որտեղով որ թշնամին մտել է Մարտունու շրջան լրիվ այլ` հին ճանապարհ է: Տումի ճանապարհը թշնամին պատերազմի ընթացքում որեւէ կերպ չի օգտագործել:
-Պարոն Բաղդասարյան, այնուամենայնիվ, պատերազմից մի քանի ամիս առաջ Տումի գյուղի վարչական տարածքում գտնվող ճանապարհատվածը բարեկարգվել է՞:
-Այդ ճանապարհը միշտ բանուկ է եղել, ամեն տարի գարնան միշտ բարեկարգման աշխատանքներ իրականացվել են անտառային ճանապարհներում, որպեսզի մեքենաները աշխատեն: Այսինքն հնարավոր է, այո, որոշակի աշխատանքներ կատարված լինեն գարնանը, որպեսզի կարողանան մեքենաները շարժվեն:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...