Քաղցկեղը հաղթահարած իսպանացի թենիսիստուհին կմասնակցի «Ռոլան Գարոսին»
Աշխարհի նախկին 6-րդ ռակետ Կարլա Սուարես-Նավարոն կմասնակցի թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությանը, hաղորդում է Իսպանիայի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
2020 թվականի աշնանը 32-ամյա իսպանացի թենիսիստուհու մոտ հայտնաբերվել էր լիմֆոիդ հյուսվածքի քաղցկեղ (Հոդջկինի հիվանդություն): Այս տարվա ապրիլին նա հայտնել էր, որ հաղթահարել է հիվանդությունը:
«Ռոլան Գարոսում» Սուարես-Նավարոյի լավագույն արդյունքը քառորդ եզրափակիչի ուղեգիրն է, որին նա հասել է 2 անգամ՝ 2008 և 2014 թվականներին: