«Բարսելոնան» ու «Ռեալը» կհանդիպեն Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության ավարտից հետո հայտնի են դարձել Սուպերգավաթի կիսաեզրափակիչի զույգերը:
Կատալոնական «Բարսելոնան» եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի Մադրիդի «Ռեալի» հետ, իսկ նորընծա չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» մրցակիցը կլինի Բիլբաոյի «Աթլետիկը»:
Կանոնադրության համաձայն՝ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում երկրի չեմպիոնը մրցում է գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակցի հետ, իսկ գավաթակիրն՝ առաջնությունում երկրորդ տեղ զբաղեցրած թիմի:
Իսպանիայի Սուպերգավաթը կանցկացվի 2022 թվականին հունվարին:
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին «Աթլետիկոն» 11-րդ անգամ նվաճել էր Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը։ Նախորդ անգամ մադրիդյան ակումբն Իսպանիայի չեմպիոն էր դարձել 2014 թվականին: «Ռեալը» գրավեց երկրորդ տեղը, իսկ «Բարսելոնան» եզրափակեց լավագույն եռյակը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը