Հիմնական որ տարածքներն են պատրաստվում հանձնել ու ինչ իրավիճակում կհայտնվենք արդյունքում (տեսանյութ)
Մի քանի նկատառում ևս․
1․ Ընդհանուր առմամբ հանձնվելիք տարածքը կազմում է մոտ 50 քառակուսի կիլոմետր կամ 5000 հեկտար (մոտ 800 հեկտար Արարատում ու 4000-ից ավել Տավուշում)։
2․ Վերին Ոսկեպարը վերցնելով Ադրբեջանը գրեթե մխրճվում է Լոռի՝ վարչական սահմանից հեռու հայտնվելով մոտ 2 կմ։ Տավուշը իր հերթին կիսվում է հյուսիսային ու հարավային մասերի։ Երևան Իջևան ուղղությունը կդառնա փակուղի, իսկ Նոյեմբերյանի շրջանը ավելի հարմար կլինի միավորել Լոռու մարզի հետ, քանի որ Տավուշի հետ կոմունիկացիան խզվելու է։
3․ Իջևանից Նոյեմբերյան նոր ճանապարհ կառուցելու համար պետք կլինի անտառապատ տարածքը խուզելով գնալ, ընդ որում բարձր սարերով, ինչը համոզված եմ չի իրականացվի երբևէ։ Ավելի շուտ մի օր Աբովյան-Մարտունի սարերով մայրուղի կկառուցվի, քան Իջևան-Նոյեմբերյան նոր ճանապարհ։
Ինչպես հասկանում եմ մի շարք մանր անկլավներ նույնպես ժամանակին տրվել են Ադրբեջանին Խորհրդային տարիներին, որտեղ բնակավայրեր չկային, այլ զուտ հանդեր էին։ Եթե սրանք էլ վարչական պայմանական սահմաններից դառնան ադմինիստրատիվ, ապա ավելի մեծ տարածքում են ընկղմվելու մեր մեջ։
Եթե ինչ որ մեկն ինձ ասի, թե բա՝ ինչ կլինի որ, հանգիստ կապրենք միասին, ասեմ ձեզ գնացեք մի երկու գիրք կարդացեք հայերի ու թուրքերի համատեղ կյանքի մասին Օսմանյան կայսրությունում միջնադարում ու մինչ ցեղասպանությունը, համատեղ կյանքի մասին Երևանում ու Արարատյան դաշտում 15-19րդ դարերում Ղզլբաշերի ու Քաջարների հետ, կամ գոնե դպրոցական ծրագիրը սովորեք։ Երբ կարդաք վերջացնեք, նոր խնդրում եմ մտեք ֆեյսբուք ու գրեք։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը