Նախկին փեսան շենքի բակում դանակահարել է աներոջը
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է Երեւանի 59-ամյա բնակչին դանակահարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տուժողի նախկին փեսային:
ՀՀ Քննչական կոմիտիեց հայտնում են, որ 2017թ. մայիսի 31-ին ահազանգ էր ստացվել, որ Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում սուր կտրող-ծակող գործիքով մարմնական վնասվածք է պատճառվել Երեւան քաղաքի բնակիչ, 1958թ. ծնված տղամարդուն՝ կրծքավանդակի ձախ հատվածի շրջանում։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի դստեր նախկին ամուսինն է՝ ծնված 1983թ.։
Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ 2017թ. մայիսի 31-ին` ժամը 11:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Արտաշիսյան փողոցի շենքերից մեկի բակում 34-ամյա տղամարդը ընտանեկան հարցի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ հոր` 1958թ. ծնված տղամարդու հետ, որի ընթացքում իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակի ձախ հատվածին։ Պատճառված մարմնական վնասվածքը, դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, գնահատվել է ծանր՝ կյանքին վտանգ սպառնացող:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...