Գալու է մի օր, որ սատանային ծառայածներին դատարան են կանչելու, որ պատասխան տան հազարավոր զոհերի, վիրավորների, երկիրը դժոխքի վերածելու համար
Հայաստան պետությունը դե-յուրե կա, դե-ֆակտո՝ ոչ։ կԵղծ հեղափոխությամբ, իրականում՝ դավադրությամբ իշխանության բերված Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ներկայացավ որպես ազգի փրկիչ, իրականում նա երկրի կործանիչ է։ Ես սկզբում չէի հասկանում, որ եթե Նիկոլ Փաշինյանին իշխանության էին բերել Արցախի տարածքները հանձնելու համար, ինչու նա դա չարեց առանց պատերազմի,խնայելով հազարավոր ջահելների կյանքը։ Այդ դեպքում էլ ժեխը կասեր՝ նախկիններն են մեղավոր։
Մտածելով հասկացա, որ նա պատերազմ հրահրեց, տարածքները հանձնեց 2 պատճառով, 1․որ ժողովրդին խաբի, թե կռվեցինք, բայց պարտվեցինք։
2․ Հազարավոր զոհեր, վիրավորներ տալով, բանակը ջարդելով, կոտրել ժողովրդի դիմադրության ոգին, նրան հուսահատության մղել, որ Հայաստանի տարածքները հանձնելիս դիմադրություն չլինի, ինչպես հիմա է։
երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մենք անցնում ենք դժոխային մի ճանապարհի միջով։ Նա գիտի, որ այդ դժոխքն ինքն է ստեղծել, դժոխքում ենք, բայց այն հարատեւ է, քանի դեռ սատանան է իշխում։ Գալու է մի օր, որ սատանային ծառայածներին դատարան են կանչելու, որ պատասխան տան հազարավոր զոհերի, վիրավորների, անօրինականությունների,պարգեւատրումների անվան տակ բյուջեի թալանի, երկիրը դժոխքի վերածելու համար։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը