Գոնե հասկացա՞ք՝ ինչ կատարվեց, հասկացա՞ք, որ Ալիևն ու Փաշինյանը դաշինք են կազմել Հայաստանի ու Ռուսաստանի դեմ
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևն ու Փաշինյանը գործում են համատեղ. թիրախում Հայաստանն ու Ռուսաստանն են
Գոնե հասկացա՞ք ինչ կատարվեց, հասկացա՞ք, որ Ալիևն ու Փաշինյանը դաշինք են կազմել Հայաստանի ու Ռուսաստանի դեմ, որի նպատակն էր թուլացնել Ռուսաստանի տարածաշրջանային ազդեցությունը, ականապատել Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը և հասնել այնտեղից այդ զորքի դուրս բերմանը։
Այն, որ Սև լճի հատվածում և Վարդենիսի սահմանին ադրբեջանական զինվորների անարգել զբոսանքը նախօրոք համաձայնեցված էր Հայաստանի քաղաքական իշխանության հետ, արդեն կասկած չի հարուցում, որի նպատակն էր արձանագրել Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիան։
Այս ակնհայտ ագրեսիային Հայաստանի զինված ուժերը ոչ մի դիմադրություն ցույց չտվեցին, իսկ Փաշինյանն անմիջապես որոշեց դիմել ՀԱՊԿ-ին՝ պայմանագրի 2-րդ հոդվածով։
Ռուսաստանը հայտնվեց բավական բարդ իրավիճակում, քանի որ մի կողմից Հայաստանի հանդեպ ստանձնած անվտանգային պարտավորությունները ստիպում էին նրան գործել վճռական՝ պահպանելով իր միջազգային հեղինակությունն ու հայերի մոտ նրա նկատմամբ ունեցած վստահությունն ու հավատը, իսկ մյուս կողմից նա չէր կարող միջամտել հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ կոնֆլիկտի կողմ չդառնալու, անաչառ ու անկողմնակալ միջնորդի կարգավիճակը չկորցնելու, Արցախում իր խաղաղապահների անվտանգությանը չվնասելու ու խաղաղապահ մանդատից չզրկվելու նպատակով։
Հաշվարկն անթերի էր, ծրագիրը՝ պրոֆեսիոնալ, դե իսկ գլխավոր դերակատարների մասին էլ չեմ խոսում. նրանք անցել են հատուկ վարժեցում և իրենց գործի պրոֆեսիոնալներ են։
Արդյունքում.
1.Ռուսաստանի և ՀԱՊԿ միջազգային հեղինակությանը հասցվեց լուրջ վնաս;
2. ՀԱՊԿ-ն այլևս անվերադարձ վարկաբեկված է և գտնվում է փլուզման եզրին;
3. Ռուսաստանի նկատմամբ հայերի հավատը ու վստահությունը հասցվեց պատմական մինիմումի;
4. Հայաստանը՝ որպես Ռուսաստանի ռազմավարական գործընկեր, կորցնում է իր միջազգային սուբյեկտայինությունը, իսկ շուտով նաև պետականությունը;
5. Հարավային Կովկասում աննախադեպ մեծացավ թուրք-ադրբեջանական ազդեցությունը;
6. Կորցնելով Հայաստանը, Ռուսաստանը զրկվում է 300 տարի իր ազդեցության տակ գտնվող Հարավային Կովկասից։
Եթե Հայաստանն ավարտին հասցնի Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիան այն պայմաններով, որ ուզում են Ալիևն ու Փաշինյանը, շատ կարճ ժամանակ հետո Ռուսաստանը կզրկվի Հայաստանում ու Արցախում իր ռազմական ներկայությունից և Թուրքիային սկուտեղի վրա կհանձնի ամբողջ տարածաշրջանը։
Գիտակցում ե՞ն սա Ռուսաստանում, վստահ եմ որ այո։ Կարող ե՞ն կանխել այս աղետը, արդեն խիստ կասկածում եմ։
Հ.Գ. Հայաստանի ու հայերի մասին արդեն ավելորդ եմ համարում խոսել, քանի որ մենք վաղուց մեզ քշել ենք թուրքական սպանդանոց»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը