Զինվորական առաջին դեմքերի փոփոխությունը խնդրի լուծում չէ․ Տիգրան Աբրահամյան
Բանակի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ՝ հայտնի ստորացուցիչ տեսանյութ, անպաշտպան սահման, իշխանությանն անթաքույց ծառայող որոշ բարձրաստիճան զինվորականների փաստ և այլն, առաջին միտքը որ շատերի մոտ ծագեց այն է, որ պաշտպանության նախարարին և ԶՈՒ Գլխավոր շտաբի պետին պետք է արագ հեռացնել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ոմանք նույնիսկ նրանց՝ ինքնասպան լինելու գաղափարը նշեցին։ Մի խոսքով, տարբերակները քիչ չեն։
Սակայն այստեղ երկու վերապահում ունեմ, որն անկասկած պետք է հաշվի առնել։
Ի՞նչ կփոխվի, եթե Վաղարշակ Հարությունյանի փոխարեն նրա նախկին ոստիկան տեղակալ Արման Սարգսյանը նշանակվի կամ Արտակ Դավթյանի փոխարեն Փաշինյանին նեղ ծառայություններ մատուցած, ապրիլյան պատերազմին իր ոլորտը տապալած Արշակ Կարապետյանը։
Ոչինչ, վիճակը հնարավոր է, որ ավելի վատանա, բայց հաստատ չի կարգավորվի։
Խնդիրը ոչ այնքան այսօրվա զինվորական առաջին դեմքերի մեջ է, որքան քաղաքական վերնախավի և անձամբ Նիկոլ Փաշինյանի։
Մինչև Փաշինյանը չլքի իր պաշտոնը, մյուսների մի քիչ լավ կամ վատ լինելը խնդիր չի լուծում։
Բեր ու նշանակի ամենափորձառու, գրագետ հրամանատարին ԳՇ պետ կամ պաշտպանության նախարար, եթե ներկայիս քաղաքական կուրսը շարունակվեց, ապա շարունակվելու է այն փլուզումները, ինչին ամեն օր ականատես ենք դառնում։
Հետևաբար բոլոր խնդիրերի և հատկապես անվտանգային հարցերի լուծումն այս իշխանության հեռացման մեջ է։ Ինչ ճանապարհով էլ շարժվենք, երկրին շտապ վիրահատական լուծում է պետք։


















































Այսօր առկա մեծ թվով խնդիրները դրդել կամ դրդում են շատ արցախցիների հեռանալ նաև Հայաստանից. Տիգրան Աբրահամյան
Ավիրողների, հանձնողների, պարտվողների իշխանությունը նոր «բարձունքներ է» գրավում. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանցիները օրը ցերեկով, բառիս բուն իմաստով շրջում են երկրի ներսում, մարդ սպանում, իսկ իրենք «ոչինչ չի եղել դեմքով» այլ օրակարգեր են լցնում. Տիգրան Աբրահամյան
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը պետք է պարզ հարցի պատասխանի` ներկայացրել է՞ ԳՇ պետին ճշգրիտ իրավիճակը
Ադրբեջանցիները մի քանի տասնյակ կմ ճակատով ընդլայնման, տեղակայման, ամրաշինական աշխատանքներ են իրականացնում. Աբրահամյան
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա