Պատմությունը սիրում է ծիծաղել. Առավել բարձր ու գռեհիկ՝ նրանց վրա, որոնք այդպես էլ չեն սովորում իր տված դասերը
ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով որպես միջնորդ հանդես գալու մասին հայտարարության առիթով
1920 թ. թուրք-հայկական պատերազմի նախօրեին ու դրա գրեթե ողջ ընթացքում, ռուսական իշխանությունները Հայաստանի կառավարությանը առաջարկում էին երեք բան.
Ա.) Հրաժարվել Սևրի դաշնագրի պահանջներից և այդ կերպ խզել սպասումները Անտանտի երկրներից:
Բ.) Ռուսական կողմին տրանսպորտային և այլ ենթակառուցվածքային տարանցման հնարավորություններ տալ, առաջին հերթին դեպի Թուրքիա:
Գ.) Ընդունել ռուսական միջնորդությունը՝ նրա մասնակցությամբ ստեղծելու համատեղ հանձնաժողով, լուծելու տարածքային վիճելի հարցերը հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
Ինչպես տեսնում եք, Հայաստանի խոհրդայնացման հարց դեռ չէր էլ դրվում:
Հայաստանի կառավարությունը Համո Օհանջանյանի ղեկավարությամբ, ոչ թե չգիտակցելով սեփական շահերը կամ դավաճանելով այդ շահերին, այլ անիրատեսորեն ու սխալ գնահատելով Հայաստանի շուրջ ստեղծված միջազգային իրավիճակը, գնաց առավելագույնը ստանալու ու պատրանքներին հավատալու ճանապարհով և մինչև վերջին պահը մերժեց ռուսական առաջարկությունները: Արդյունքում հայկական զորքերը քայլ առ քայլ նահանջեցին բոլոր ճակատներում, Հայաստանը կորցրեց Կարսը, Իգդիրը, Սուրմալուն, Նախիջևանը և այլն, իսկ արդեն դեկտեմբերի 2-ի կեսօրին ստիպված եղավ Երևանում իշխանությունը զիջել հայ բոլշևիկներին: Հայաստանը կորցրեց իր անկախությունը՝ խորհրդայնացվեց:
Պատմությունը սիրում է ծիծաղել: Առավել բարձր ու գռեհիկ՝ նրանց վրա, որոնք այդպես էլ չեն սովորում իր տված դասերը:
#antinikol


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը