Ուզո՞ւմ եք ասեմ, թե ինչ է կատարվում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում․․․
Հրանտ Մելիք–Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուզո՞ւմ եք ասեմ, թե ինչ է կատարվում ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Այնտեղ մեր ժողովրդի հաջորդ պարտությունն է բեմադրվում։ Ճիշտ այնպես, ինչպես դա եղել է անցած տարվա Արցախյան պատերազմի ժամանակ։ Նույն դերակատարները, նույն սցենարը և նույն մեթոդները։ Deja vu!
Ախր մենք տեսել ենք արդեն այս ամենը։ Թշնամին նորից գրոհում է մեր Հայրենիքը, Նիկոլն ու իր թիմը նորից խաբում են հասարակությանը, ժողովուրդը նորից ապակողմնորոշված է և չգիտի ինչ անել։
Անկեղծ հարց եմ տալիս, հարգելիներս՝ գոնե մոտավոր պատկերացում ունե՞ք, թե ՀՀ արևելյան սահմաններում ինչ վիճակ է։ Գիտե՞ք արդյոք, թե ինչի մասին են բանակցում հակամարտող կողմերը։
Վերջապես կա՞ն բանակցություններ, թե՞ չկան բանակցություններ։ Եթե կան, ապա ո՞վ, ո՞ւմ հետ և ինչի՞ մասին է բանակցում…
Ոչ մեկս էլ ոչինչ չգիտենք։ Մեզ շարունակ խաբում են։ Մեզ խաբել և անգամ համոզել են, որ այլևս բանակ չունենք։ Որ ի վիճակի չենք դիմակայելու թշնամուն։ Որ Արցախը վաղուց էր հանձնած և այլն, և այլն։ Ու հենց դա է մեզ սպանող հիմնական զենքը՝ Նիկոլի սուտը։
Հ.Գ. Երկու օր առաջ Գողթում տեղի ունեցած «Նիկովիդ-18: Ախտորոշում և բուժում» համաժողովի ընթացքում Կարեն Վրթանեսյանը չափազանց ճիշտ և կարևոր միտք հնչեցրեց։ Նա ասաց, որ իրական ճակատը այսօր կառավարական առանձնատների ու Կառավարության շենքի միջանկյալ հատվածով է անցնում։ Որ Երևանում է պետք լուծել բոլոր խնդիրները։ Որ միայն կապիտուլյանտի հեռացումը մեզ դուրս կբերի այս մղձավանջից։ Բայց դե ասողին լսող է պետք»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը