Անձնագրի վավերականության ժամկետները օգոստոսի 12-ից այլեւս չեն երկարաձգվելու
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Բազմիցս տեղեկացրել ենք, որ օգոստոսի 12-ից այլևս չեն երկարաձգվելու հին նմուշի անձնագրերի վավերականության ժամկետները:
Այս փոփոխությունը բազմաթիվ անձանց մոտ տարբեր ձև է ընկալվել: Շատերն այն ընդունել են որպես անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության ժամկետի (հանրության մոտ ընդունված է անվանել ելքի վիզա) նշում կատարելու գործողության վերացում:
Մեկ անգամ ևս տեղեկացնում ենք. Հին նմուշի անձնագիրը տրվում է 10 տարի ժամկետով, որը մեկ անգամ կարող է երկարաձգվել 5 տարով: Երկարաձգման կնիքը ուղղանկյունաձև կնիք է, որը դրվում է անձնագրի համապատասխան էջի ներքևի մասում:
Օգոստոսի 12-ից այդ կնիքները չեն դրվելու և անձնագրի վավերականության ժամկետները չեն երկարաձգվելու: Սակայն եթե քաղաքացու անձնագիրը վավերական է և հիմա, և օգոստոսի 12-ից հետո կարող են դիմել անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության ժամկետի նշում կատարելու համար, որը կլոր կնիք է (ելքի վիզա):
Իսկ այն դեպքում, երբ օգոստոսի 12-ից հետո կլրանա քաղաքացու անձնագրի վավերականության ժամկետը, կարող է դիմել անձնագրի փոխանակման համար, իսկ եթե նաև ցանկանում է ճամփորդել՝ օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու համար»:


















































Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Գանսուի թռչող ձին. չինական նահանգի հնագույն ժառանգություն
Երևանի Կենտրոնում պետության սեփականության իրավունքն է վերականգնվել 51,9 քմ նկուղային տարածքի և հողամ...
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնա...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Նարեկ Կարապետյանը մի քանի բավականին ՈՒԺԵՂ ՍՈՒՏ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան