Թշնամին ինչ-որ նախապայմաններ է առաջ քաշում. Կարեն Վրթանեսյան
«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իսկ հիմա՝ չոր փաստեր։ Նախ, ՊՆ-ի՝ երեկ երեկոյան հրապարակած հաղորդագրությունից.
«Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչներին ևս մեկ անգամ ներկայացրել է իր հստակ պահանջը ... առանց որևէ նախապայմանի, հեռանալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից»։
Այսինքն՝ թշնամին շարունակում է մնալ ՀՀ տարածքում։ Ավելին՝ հեռանալու համար ինչ-որ նախապայմաններ է առաջ քաշում։
Հաջորդը՝ «պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունները շարունակել վաղը՝ մայիսի 16-ին՝ ժամը 14։00-ին»։
Այսինքն՝ ոչ մի բան երեկվանից չի փոխվել, ինչը հաստատում են նաև հաջորդ տողով.
«Բոլոր երեք ուղղություններում ... այսօր իրադրության փոփոխություն չի արձանագրվել»։
Այնուհետև. «երեկ, հայկական ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները ստիպված են եղել հեռանալ որոշ տարածքներից»։
Քանի որ հաղորդագրությունը մայիսի 15-ին է, նշանակում է խոսքը մայիսի 14-ի մասին է։ Կոնկրետ որ տարածքներից են ադրբեջանցիները հեռացել և ինչ չափով, որևէ հստակություն չկա։
Այսինքն, երբ նիկոլաթուրքերի քարոզչական լայլայները մի կողմ ենք դնում, չոր մնացորդը սա է.
1. 3 ուղղությամբ էլ ադրբեջանցիները շարունակում են մնալ ՀՀ տարածքում;
2. Բանակցությունները դեռևս ոչ մի բանի չեն բերել։
Կարևորը՝ նիկոլական քարոզիչները Ավինյանի ֆոտոներն են տարածում Տիկտոկում՝ «Հայոց առյուծներ» երգի տակ...»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը