Ավիատոմսերի գները կտրուկ աճել են. Երեւան-Մոսկվա ավիատոմսի գինը հասել է մինչեւ 160 հազար դրամի. ո՞րն է պատճառը
Օգոստոսին Հայաստանից Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են: Ընդ որում, թանկացել են ամենամեծ պահանջարկը վայելող Երևան-Մոսկվա, Երեւան-Սոչի ուղղությամբ ավիատոմսերը: «Վեռում թրեվլ» ընկերության աշխատակիցը նշեց, որ ամռան ընթացքում Ռուսաստանից եկած մեծ թվով հայերն այժմ վերադառնում են եւ հենց դրա հետ կապված էլ թանկացումներ են նկատվում. «Օգոստոսի 15-20-ի հատվածում Երեւան-Մոսկվա ավիատոմսերն արժեն 98 հազար, նախկին 68-70 հազար դրամի փոխարեն»:
«Պարտեզ տուրի» ներկայացուցիչն էլ նշեց, որ չնայած այս ուղղությամբ ավիատոմսերը կտրուկ թանկացել են, այս պահի դրությամբ համարյա բոլոր տոմսերն ամրագրված են: Աշխատակցի խոսքով, եթե հուլիսին Երեւան-Մոսկվա տոմսն արժեր մինչեւ 68 հազար դրամ, այժմ այն կրկնակի, եռակի անգամ թանկացել է՝ հասնելով մինչեւ 160 հազար դրամի, թանկացել են նաեւ Երեւան-Պետերբուրգ, Երեւան-Սոչի ուղղությամբ ավիատոմսերը, անգամ Երեւան-Կիեւ՝ հասնելով մինչեւ 140 հազար դրամի: Ընկերության աշխատակցի խոսքով, սեպտեմբերի 1-ից ավիատոմսերը կէժանանան՝ հասնելով նախկին գնին:
Նշենք, որ Ռուսաստան-Հայաստան ավիատոմսերի թանկացում չի նկատվել:


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով