Թշնամին առանց կրակոցի մտել է Գեղարքունիքի մարզ. ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն
Թշնամին այսօր առանց կրակոցի մտել է Գեղարքունիքի մարզ. ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն:
Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքի հարակից բնակավայրերի սահմանը այսօր հատել են ազերիները՝ անզեն, առանց կրակոցի։ Երկու բնակավայրերի ուղղությամբ են եղել ոտնձգություններ։ Հայտնում է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
«Հիմա ուզում եմ հասկանալ՝ այդ ո՞ր հատվածներում էր առաջնագիծը կահավորվել, ո՞ր հատվածներում էիք խրամատներ փորել և վերջապես ինչպե՞ս կարողացան առանց կրակոցի մեր սահմաններից ներս անցնել թշնամիները ու չգերեվարվել։ Բա այն անտեսանելի աշխատանքները, որ արվել էին, ինչո՞ւ մեզ չեն պաշտպանում թշնամու հարձակումներից։ Նիկոլ Փաշինյանը 2 շաբաթ առաջ իմ հարցին ի պատասխան ասում էր՝ ամեն ինչ արվում է առաջնագծում և լավ է, որ ես ու ադրբեջանցիները չենք տեսնում դա։ Այսօրվանից ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն, ո՞ւր է այդ աշխատանքը պարոն վարչապետ»-գրել է պատգամավորը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը