Բենզինի բիզնեսմեննեը շարունակում են խաբել՝ «Սուպերի» տակ «Ռեգուլյար» բենզին են վաճառում
«Առավոտ» թերթը գրում է.
«Վերջերս շուկայի վերահսկողության տեսչությունը մի շարք ոլորտներում, այս թվում նաև նավթամթերքների, լայնածավալ ստուգումներ է իրականացրել։
Մեր տեղեկություններով՝ տեսչությունը բազմաթիվ խախտումներ է արձանագրել շուկայում։ Օրինակ՝ բենզալցակայաններում ցածր որակի բենզինը վաճառվում է բարձր որակի բենզինի անվան տակ: Դիզվառելիքի շուկայում էլ բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել։
Ինչ իրավիճակ է վառելիքի շուկայում վարչապետի հայտարարությունից եւ հանձնարարականից հետո, փորձեցինք պարզել շուկայի վերահսկողության տեսչության պետ Լեւոն Խալիկյանից:
Խալիկյանը հաստատեց, որ որոշ բենզալցակայաններում ցածր որակի բենզինը բարձր որակի անվան տակ են վաճառում։ Ըստ Խալիկյանի՝ «դեպքեր ենք արձանագրել, երբ մի հորից, երկու տեսակի բենզին են վաճառում։ Օրինակ՝ հորից, որտեղ ասենք՝ «սուպեր» տեսակի բենզին են լցնում, դա նաև «ռեգուլյար» կամ «պրեմիում» տեսակի անվան տակ են վաճառում»։
Մեր տեղեկություններով՝ մոտ 37 տնտեսվարողների մոտ հայտնաբերված խախտումների դեպքերով արդեն վարչական ակտ է կազմվել։ Մերչ տեղեկություններով խախտումներ են արձանագրվել բենզինի վաճառքով զբաղվող «Մաքսհուր» ընկերությունում, բենզինի եւ դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Մաքսդալ» ՍՊԸ-ում, «Գայանե Իսպիրյան» ԱՁժում, «Ռան-օյլ» ընկերությանը պատկանող բենզալցակայանում, «Մուլտի ագրո»-ում, «Գրիգ բիզնես» ՍՊԸ-ում, «Կապանցի Սամո» ՍՊԸ-ում, «Բլեք նեվթ», «Գրանդ պետրոլիում» ընկերություններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքուն...
9-21 կմ պետք է Ադրբեջանի տարածքով անցնենք, որ հասնենք Արծվաշեն. Սասուն Միքայելյան
Մայիսի 25-28-ը մի շարք փողոցներում նախատեսված են երթևեկության սահմանափակումներ
Այս տարի ունենք ավելի քան 22,000 շրջանավարտ. վաղը կհնչի վերջին զանգը
Երեւանում եւս ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ
Ռուսական գազի գինը Հայաստանի համար չի կարող թանկանալ
Հայաստանը առաջին անգամ հյուրընկալել է «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» գինու համտես-մրցույթը
ՃՏՊ Երեւանի կենտրոնում` մահվան դեպքով
Մեկնարկել է Ռազմական սպորտի օրվան նվիրված փոխանցումավազքը
«Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կհամալրվի 200 մլն դրամով