Ամեն մարդու տրված չէ ընդունել իր սխալն ու ապաշխարել
Եռաբլուրում Քոչարյանին անիծող կնողջ որդին զոհվել էր Շուշիում, նոյեմբերի 6-ին։
1992-ին Քոչարյանը, շարքային զինվորի կարգավիճակով, ավտոմատը ձեռքին մասնակցում էր Շուշիի ազատագրման օպերացիային, Լիսագորի լեռից պահում էին Լաչինի ճանապարհը։ 92-ին Քոչարյանենք ազատագրեցին Շուշին։ Դրանից 28 տարի անց մի դասալիք այն նվիրեց թուրքին։ Բայց սկզբում զոհեց հարյուրավոր տղերքի կյանքեր, ցույց տալու համար, որ պայքարեցինք Շուշիի համար, իսկ հետո, ադրբեջանի դրոշի օրը նվեր արեց իր թուրք եղբայրներին։
Ու այսօր այդ դասալիքի կողմնակիցը Շուշին ազատագրողին անիծում է, մեղադրում պատերազմ սկսելու մեջ։ Շուշին ազատագրողներից մեկին մեղադրում է Շուշին հանձնելու մեջ...
Վստահաբար այդ կինն իրենց հարց չի տվել, թե հանուն ինչի զոհվեց իր որդին։ Վստահաբար նա չի ուզում գիտակցել, որ իր որդուն արյան գնով պաշտպանածն ուղղակի հանձնել են, նվիրել թուրքին։ Նա ավելի շուտ նախընտրում է անեծքներ թափել այդ ամենի հետ կապ չունեցողների գլխին, քան թե ընդունել, որ իր երկրպագած կուռքն ընդամենը վախկոտ դավաճան է։
Ամեն մարդ չէ, որ կարողանում է արժանապատվորեն ընդունել իր սխալված լինելու հանգամանքը։ Ամեն մարդու տրված չէ ընդունել իր սխալն ու ապաշխարել։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը