Colonial Pipeline-ի վրա կիբերհարձակումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում վառելիքի մատակարարումների խափանման
Colonial Pipeline աներիկյան խոշորագույն խողովակատար ընկերության համակարգի վրա կիբերհարձակումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում վառելիքի մատակարարումների խափանման, գրում է Bloomberg-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Colonial Pipeline-ի վրա կիբերհարձակման մասին լուրերից հետո ԱՄՆ-ում բարձրացել են վառելիքի ֆյուչերսների գները: Նյու Յորքի ապրանքային բորսայում բենզինի մատակարարման արժեքն աճել է 0,85 տոկոսով՝ հասնելով 2,1317 դոլարի մեկ գալոնի դիմաց (3,785 լիտր), իսկ դիզելային վառելիքի գինը բարձրացել է 1,06 տոկոսով՝ հասնելով մեկ գալոնի դիմաց 2,0106 դոլարի:
Ընդ որում, ինչպես արձանագրում է Bloomberg-ը, դեպքը կարող է հանգեցնել «վառելիքի շուկաներում տատանումների եւ խափանումների բենզինի եւ դիզելային վառելիքի մատակարարումների գործում ԱՄՆ-ի Արեւելյան ափերում: Colonial Pipeline-ն ապահովում է երկրի արեւելյան նահանգներում, այդ թվում՝ Նյու Յորքում, Փենսիլվանիայում, Վիրջինիայում, Մերիլենդում եւ այլուր վառելիքի մատակարարումների 45 տոկոսը:
Շաբաթ Colonial Pipeline -ի կայքում հրապարակվել էր հայտարարություն, որում ղեկավարությունը խոստովանել էր, որ կիբերհարձակումն իրականացվել էր վիրուսի կիրառմամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կներդրվի բռնության ենթարկված երեխայի հայտնաբերման մեխանիզմ