Սոֆիա. Կարեն Ասլանյանին ու Արմեն Մելիքյանին մեկ հաղթանակ է բաժանում օլիմպիական ուղեգրից
Հունահռոմեակն ըմբշամարտի Հայաստանի հավաքականի ներկայացուցիչներ Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) նվաճեցին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվող Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի համար ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր:
Արմեն Մելիքյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 10:0 հաշվով հաղթեց մեքսիկացի Սամուել Միգուերասին: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշը դարձյալ ժամանակից շուտ 9:0 հաշվով ուժեղ գտնվեց լիտվացի Յուստաս Պետրավիցիուսից: Կիսաեզրափակիչի ուղեգիրը Մելիքյանը վիճարկեց ռումինացի Ռազվան Արնաուտի հետ ու հաղթեց 3:1 հաշվով: Կիսաեզրափակիչում Արմեն Մելիքյանը կմրցի հարավկորեացի Հանջաե Չունի հետ:
Կարեն Ասլանյանը մեկնարկեց 1/8 եզրափակիչից՝ 8:0 հաշվով վստահ հաղթանակ տանելով նորվեգացի Մորտեն Թորեսենի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա 10:5 հաշվով պարտության մատնեց Ղրղզստանը ներկայացնող Ամանտուր Իսմայիլովին: Կիսաեզրափակիչում Կարեն Ասլանյանի մրցակիցը կլինի ֆրանսիացի Մամադասա Սիլան:
Արթուր Շահինյանը (87 կգ) որակավորման փուլում 8:0 հաշվով հաղթել էր մոլդովացի Գաբրիել Լուպասկոյին, իսկ 1/8 եզրափակիչում պարտվել էր շվեդ Քրիստոֆեր Բերգին (1:1):
Դավիթ Օվասապյանը (130 կգ) որակավորման փուլում չէր կարողացել հաղթահարել ուկրաինացի Միկոլա Կուչմիի արգելքը՝ 0:2:
Սոֆիայի մրցաշարում Օլիմպիական խաղերի ուղեգիր են նվաճում միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:
Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Սոֆիայում հանդես էին եկել Արման Անդրեասյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ), որոնք հաջողության չէին հասել:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), իսկ հունահռոմեականների թիմից՝ Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ