Նիկոլի իշխանության յուրաքանչյուր ավել ժամն անդառնալի կորուստներ է պատճառում պետությանը, քանզի պետական դավաճանն իր անբարո մտքերով գարշահոտություն է տարածում
Ֆեյսբուքյան օգտատեր Գևորգ Ստեփանյանը իր էջում գրել է․
«Թվում է, թե ազգը կործանման եզրին հասցրած պաշտոնակատարի անբարոյականությունը սահմաններ չունի։
2018թ.-ին, հասարակական կարգի կոպտագույն խախտումներով իշխանությունը զաթվելուց հետո, ընդամենը 3 տարում թրքահպատակ պոպուլիստը հասցրեց ավերել Հայաստանի պետական ինստիտուտները, բարոյազրկել հասարակության լայն շերտերին և վերջիվերջո հասավ իր նպատակին՝ հանձնեց Արցախը։
Նիկոլի իշխանության յուրաքանչյուր ավել ժամն անդառնալի կորուստներ է պատճառում պետությանը, քանզի պետական դավաճանն իր անբարո մտքերով գարշահոտություն է տարածում։
Չցանկանալով անդրադառնալ ազգակործան պոպուլիստի հոգեխանգարմունքի նոպաներին՝ պնդում եմ, որ իրականությունից կտրված պաշտոնակատարին օր առաջ իշխանությունից հեռացնելը Հայաստանի փրկության միակ ելքն է։
Հ.Գ. Դավաճան’ Արցախը դու ես հանձնել ու ոչ մի դեպքում չես խուսափելու հայ ազգի արդար դատաստանից»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը