Ստացվում է, որ առաջարկվող հուշագրի իրական իմաստը սոսկ Քոչարյանի իշխանության գալու խոչընդոտելու փորձ էր
Փաստորեն, ստացվում է, որ առաջարկվող հուշագրի իրական իմաստն, ոչ թե Հայրենիքի փրկությունն էր, կամ որևէ այլ վեհ քայլ, այլ սոսկ նախագահ Քոչարյանի իշխանության գալու խոչընդոտելու փորձը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը:
«Սպասում էի, ԼՏՊ-ի հայտարարությանն/առաջարկին Նախագահ Քոչարյանի գրասենյակի պատասխանին։ Ինձ համար պատասխանը սպառիչ էր։
Բայց ես էլ մեկ հարց ունեմ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այս հանգամանքին, երևի քաղաքավարությունից ելնելով, կարծես ոչ ոք չանդրադառձավ։
Իր առաջարկի տեքստում, նա ցանկություն էր հայտնել, որպեսզի Հայաստանի Հանրապետության բոլոր 3 պաշտոնաթող նախագահները հայտարարեն, որ չեն հավակնելու որևէ պետական բարձր պաշտոնի։ Սա առնվազն զարմանալի է։ Նախագահ Սերժ Սարգսյանը արդեն իսկ հայտարարել է, որ չի հավակնում որևէ պաշտոնի, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ անգամ չի էլ ակնարկել նման ցանկության մասին։
Իրականում Նախագահ Քոչարյանը միակն է, ով շատ հստակ հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել իշխանության ղեկն այս բարդագույն իրավիճակում։
Փաստորեն, ստացվում է, որ առաջարկվող հուշագրի իրական իմաստն, ոչ թե Հայրենիքի փրկությունն էր, կամ որևէ այլ վեհ քայլ, այլ սոսկ նախագահ Քոչարյանի իշխանության գալու խոչընդոտելու փորձը։
Իսկ հիմա հարցս.
պարոն նախագահ, ու՞մ համար էիք փորձում ճանապարհ հարթել, այս հուշագրով։ Ո՞վ է ձեր սրտի վարչապետի նոր թեկնածուն...
Հ.Գ. ամենայն հարգանքով, ստիպված եմ ձեզ հիշեցնել, որ այսօր մեր հայրենիքը գտնվում է նման ծանր վիճակում, հենց ձեր քաղաքական զավակի կործանարար գործունեության պատճառով։ Ի՞նչ է մյուս կործանարարի անունը...»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը