Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետում Sardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր Էդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. Կոշտա Հռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներն Ռուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայից Մալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին ԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Աղստև գետումSardinia World Chess Festival 2026. գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիրԷդվարդ Ասրյանը ներկա է եղել ԶՈՒ սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանըԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵՄ առաջնորդները պատրաստվում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցությունների. ԿոշտաՀռոմում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետՀայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանու անդամներն ավարտեցին ելույթներնՌուսաստանին հեռացրել են Լրագրողների միջազգային ֆեդերացիայիցՄալթայի Ինքնիշխան Ուխտի դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալինԵՄ-ից ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը հետաձգվել է ՀՀ նախագահն ու ԵՄ դեսպանը մտքեր են փոխանակել ԵՄ աջակցությամբ Հայաստանում իրականացվող ծրագրերի շուրջՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 6 հողատարածքԱրարատի մարզի դատախազը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքիցԻջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս 1 հողամաս վերադարձվեց համայնքին«Սաղ պատասխանատուների դեմը գումար ա 200 000». Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառքի գործով ձայնագրություն է հրապարակելԻրազեկում․ ինչպե՞ս ստանալ ՀՀ քաղաքացիությունWildberries-ը փուլային կերպով վերականգնում է հայկական արտադրանքի արտահանման վաճառքներըԳագիկ Առաքելյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության պետՄեկնարկել է կենսաչափական անձնագրերի տպագրությունը․ ՆԳՆԺայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից
Թոփ-լուրեր

Անմահ տղաներ, որ երկնքից պարտադրում են պայքար

Երևանի կենտրոնի հյուրանոցներից մեկի կոնֆերենս դահլիճում Արցախի վերջին պատերազմում զոհված զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներն են։

Մինչ «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հրավիրած քննարկումը սկսելը, նրանք խումբ-խումբ կանգնած են։ Խոսում են իրենց հերոս որդիներից, չամոքվող ցավից, վերքի վրա անընդհատ աղ լցնելու չափ ցավեցնող պաշտոնյաների հայտարարություններից, գործողություններից։

Մայրերը համեմատաբար շատ են խոսում, հայրերը մի երկու բառ են ասում, հետո ձեռքների մեջ առնում պատերազմից հետո դեմքերից անպակաս սպիտակ մորուսները։

«Գիտե՞ք, տպավորություն է, որ մենք մեր սգով խանգարում ենք այս հասարակության ուրախությանը։ Մարդը հրավառություն է անում, ու հայտարարում, որ հենց այդպես էլ պետք է լիներ։ Բա հասարակությունը վարքականոն չպետք է ունենա՞։ Մեր գյուղում, մի մարդ՝ թեկուզ տարիքով, որ մահանում է, մինչև քառասունքը նվագ չեն խփում, քառասունքից հետո էլ եթե հարսանիք, կնունք, ծնունդ են ուզում անել, գալիս են մահացածի հարազատներից թույլտվություն ու ներողություն խնդրում»,- մի խումբ հայրերի զրույցից պատառիկներ են հասնում ականջիս։

«Վիետնամական պատերազմից հետո այդ երկրում ստեղծվեց հատուկ նախարարություն, մարմին, որը զբաղվելու էր միայն զոհվածների ընտանիքների, վիրավոր, հաշմանդամ զինվորների կարիքներով։ Այս այսպես պետք է լինի պետությունը»,- մեկ ուրիշ խմբում էլ քննարկում են պետության անելիքներն ու համբերություն մաղթում միմյանց։

Պետությունից, պաշտպանության նախարարությունից, հրամանատարներից ոչ մեկ մինչ օրս չի այցելել կամավոր Արման Օհանջանյանի ընտանիքին, որն ապրում է Երևանից քիչ այն կողմ՝ Մասիս քաղաքում։ Արմանի մայրը՝ տիկին Ելիզավետան Արցախից է։ Պատերազմը նրանից տարավ իր ամենաթանկերին՝ հայրենիքն ու այն պահելու համար տնից թաքուն ռազմաճակատ հասած որդուն։

 

«Սեպտեմբերի 30-ին զանգեց տուն, ասեց՝ մեքենաս թողել եմ գազալցակայանի մոտ, կտանեք, ես գնում եմ Արցախ։ Հետո իմացանք, արցախցու է հանդիպել ու առանց տուն գալու միանգամից գնացել Ստեփանակերտ, հետո՝ Ջաբրայիլ»,- Panorama.am-ին պատմում է Արմանի ուսուցչուհի մայրը։

Հոկտեմբերի 1-ին դասի ժամանակ որդին զանգում է, խոսում են, քիչ անց տիկին Ելիզավետան հաղորդագրություն է ստանում. «Մամ, ինչ էլ լինի, հիշի, դու գլուխդ բարձր ես քայլելու...»

 

«Հոկտեմբերի 7-ին տուն եկավ, ոտքը վնասված էր, կաղում էր, մատները ցավում էր, բայց թաքցնում էր։ Հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան նորից գնաց, ասեց՝ կարևոր գործով էին եկել։ Հոկտեմբերի 17-ին եկավ, իբր երեք օր պետք է հանգստանար։

Հաղորդագրությունն ինձ որ ուղարկել էր, այդ ժամանակ իրենք դիրք էին գրավել։ Հետո նահանջ են տվել։ Իրենց խմբից մի քանի հոգի են ողջ մնացել։ Երկու եղբայրներ են եղել Կիրովականից, նրանցից մեկը վիրավորվել է, Արմանն իր ձեռքի ուսապարկը, որի մեջ նաև փաստաղթերն էին, մի կողմ է շպրտել ու օգնության հասել զինակից ընկերոջը։ Չեմ ճանաչում նրանց, ափսո՜ս։ Ամսի 17-ին եկել էր նաև անձնագիրը վերականգնելու համար։ Հոկտեմբերի 19-ին Արմանին երկու տղաների հետ մեր տանից կրկին ճանապարհեցի, մեկի անունը Մարտիկ էր՝ Երևանից, մյուսինը՝ Վահե, կարծեմ Գորիսից։ Գորիսում էին զենք ստացել։ Նույնիսկ չգիտեմ, թե ով է հրամանատարը եղել։ Մինչ այսօր ոչ մեկ մեզ չի այցելել հրամանատարներից։ Զինակից ընկերներից են եկել։ Մի մեծ մարդ կար, Արմանը նրան հոպար էր ասում։ Անունը Սարգիս է։ Գերի էր ընկել։ Հենց գերությունից վերադարձել էր, հաջորդ օրը մեր տուն եկավ։ Ասում է՝ գիտե՞ս ինչ տղա ունես, մենակ առաջ էր գնում»,- պատմում է տիկին Ելիզավետան։


Նկարում Արմանը՝ ձախում։

Արմանը մորը պատմել էր, թե 10 մ հեռավորությամբ մարտում ինչպես է ճակատից տվել ու «փռել մոջահիդի լեշը»։ Ձեռքից էլ վերցրել էր կանաչ պոչով մանր ու մեծ ատամներով սղոցատիպ սարքը։

Հոկտեմբերի 19-ին Արմանը վերադարձել է Արցախ՝ արդեն Քաշաթաղ։

«Հոկտեմբերի 20-ին՝ 10։56 զանգեց, ասեց՝ պապա, վիրավոր եմ, դաշտում մենակ։ Իշխանաձորի կոլցովոյից դեպի Լաչին։ Ասեց՝ վնասված են ուսս, կողերս, վիզս... Մինչև 14։16 ընդհատումներով խոսել ենք, դանդաղ էր խոսում։ Վերջին անգամ երբ խոսեցի հետը, հարցրեց, մամ, ի՞նչ եղան։ Ասի՝ բալես, դու ուժեղ ես, համբերի, գալիս են։ Մենք ամեն տեղ զանգել էինք, մեզ ասեցին, թեժ մարտեր են այդտեղ, չենք կարող մտնել։ Իր խոսելու ընթացքում պայթյունները որ լսեցի, անկախ ինձանից, անջատեցի։ Էլ չխոսեցինք։ Էլի փառք Աստծո, որ հոկտեմբերի 21-ի գիշերը որդուս մարմինը դուրս բերեցին»,- պատմում է մայրը։

 

Տիկին Ելիզավետան խոստովանում է՝ մինչև նոյեմբերի 10-ն իր հպարտությունը հաղթում էր ցավին.

«Ես դիմանում էի։ Բայց ամսի 10-ին չդիմացա, որովհետև ես կորցրեցի և զավակիս, և այն հողը, որի համար ծաղիկս գնաց։ Մեկ-մեկ տեսնում եմ, համացանցում անիծում են Արցախը, ո՞նց են կարողանում անիծել այն հողը, որի վրա մեր զավակների արյունն է թափվել»։

Քննարկման հրավիրված զոհված զինծառայող Գևորգ Ադիխանյանի հայրը՝ Հովիկը բախտակից ծնողների մոտ անկեղծանում է՝ երկքաղաքացի է, կարող էր այնպես անել, որ որդին չծառայեր, բայց...

«Մենք էս հողի ծնունդն ենք, և դա լավ պետք է գիտակցենք։ Հիմա որ ես փողոցում մայրերի ձեռքը բռնած 9-10 տարեկան տղաներ եմ տեսնում, սիրտս ճմլվում է։ Եթե մենք այսօր ռեալ քայլեր չձեռնարկենք, դասեր չքաղենք, ճիշտ չապրենք, մի քանի տարի անց նրանք են մեր որդիների ճակատագրին արժանանալու»,- ասում է զավակին կորցրած հայրը։

Գևորգը, որին հայրն անվանակոչել էր Արցախյան առաջին պատերազմի ընթացքում՝ 1994-ին Կարմրավանում զոհված ընկերոջ՝ շենգավիթցի Գևորգ Համբարձումյանի պատվին, վիրավորվել է նոյեմբերի 8-ին, Շուշիում։ 25-ամյա Գևորգը կոմայից դուրս բերել չէր հաջողվել, հինգ օր անց մահացել էր։

 

«Հիմա մեր չորրորդ երեխային ենք սպասում, թոռներ ունենք։ Ես որ մի հղի կին եմ տեսնում, այնքան եմ ուրախանում։ Մեր կյանքը պետք է այնքան բովանդակալի դարձնենք, արարենք, գործի անցնենք։ Մեր պայքարը պետք է հանուն լավի լինի, հոգուց բխած լինի։ Պետք է սթափվենք։ Երանի այնպես ապրենք, որ մեր երեխաներին մենք պարտք չմնանք»,- կարծես մենախոսում է հայրը։

Պատերազմում զոհված Հայկազ Մկրտչյանի հայրը՝ Զավենը պատերազմից հետո իրեն ու իրեն հանդիպածներին հարցեր է տալիս, որոնց պատասխանն իրականում պետք է տան իշխանությունները։

«Մեզ մոտ կյանքը կիսվել է՝ մինչև մեր զավակների երկինք բարձրանալն ու դրանից հետո։ Շատ հարցեր են առաջացել, դրանց պատասխանները պետք է ստանանք, որ կարողանանք ապրել, մեր զավակների առաջ մեր պարտքը կատարած համարենք»,- ասում է Զավենը։

Որդեկորույս հայրը շարադրում է հարցերը՝ ինչո՞ւ այդքան անպատրաստ սկսեցինք պատերազմը, եթե ասում են՝ 30 տարի բանակի համար բան չի արվել, ինչո՞ւ ամեն ինչ չարվեց, որ պատերազմը հետաձգվի, այլ անզգույշ հայտարարություններով հիմք տրվեց թշնամուն պատերազմ սկսել, պատերազմի ընթացքում ուժերի հարաբերակցությունն իմանալով՝ ինչո՞ւ պատերազմն օր առաջ չկասեցվեց, ինչո՞ւ կազմակերպված ձևով անկազմակերպ պատերազմ տարվեց, ովքե՞ր են մեղավորները, ինչո՞ւ չկան պատասխանտվության ենթարկվածներ, ինչո՞ւ չճանաչեցին Արցախի անկախությունը, ինչպես խոստացել էին։

 

Պատերազմում զոհված 19-ամյա Աբգարի հայրը՝ Գեղամ Նազարյանը, ով «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիրն է, հիշեցնում է՝ իշխանություններին ուղղված հարցեր են հնչեցրել Լելե Թեփեի գործողության նախաձեռնողների մասին, «Հայաստան» հիմնադրամում հավաքված գումարների ծախսման մասին։ Պատասխաններ դեռ չեն ստացել։

Նա համոզված է՝ պատերազմը հրահրողը եղել է Նիկոլ Փաշինյանը, պատերազմի ընթացքում էլ եղել է «դավաճանություն, տականքություն»։

«Մեր այս հավաքը սկիզբն է։ Հետո կլինի մեծ հավաք, հետո՝ ավելի մեծ։ Կլինենք մարզերում։ Եթե չլսեք մեզ, չլինի նյուրնբերգյան դատավարություն, ապա մենք դուրս ենք գալու փողոց, քշենք, տանենք ձեզ բոլորիդ։ Մեր տղաներն ունեն ծնողներ, քույրեր, եղբայրներ, ընկերներ... Ես զգուշացնում եմ, խելքներդ գլուխներդ հավաքեք»,- ասում է Նազարյանը՝ հեռակա դիմելով իշխանություններին։

Քննարկմանը մասնակից Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, որ արցախյան առաջին պատերազմում՝ 1992 թվականին Քաշաթաղում կորցրել է հորեղբոր որդուն, իսկ վերջին պատերազմում Մատաղիսում զոհվել է քեռու տղան՝ Դալլաքյան Արկադյան Արծվաբերդից։

«Այստեղ եմ որպես ձեր եղբայր ու յուրաքանչյուր բջիջով զգում եմ ձեր ցավը»,- ասում է հոգևորականը։

Վերջին պատերազմում Բերդն իր հարակից 17 գյուղերով տվել է 30 հերոս, Տավուշը՝ 130 հերոս։
«Մենք տեսանք, որ մենք սխալ հասարակության մեջ ենք ապրում։ Մեր հայրենիքում այսօր ոչ թե ապրում ենք, այլ նոյեմբերի 10-ից հետո ամեն օր մեռնում ենք։ Բայց մեռնել այս պահին շռայլություն կլինի, պետք է ապրենք, շարունակենք այն սրբազան պայքարը, որի համար մեր տղաներն անմահացել են։ Մեզ համար մի կարևոր բացահայտում ենք արել, մենք պետք է հիշենք, հիշենք հերոսներին՝ անուն առ անուն։ Միայն այդպես է լինելու հասարակության ու մեր ապաքինումը։ Մեր տղաները հաղթել են մահին, անմահացել են, հիմա որ նայում ենք՝ նրանք երանելի են, մենք՝ ողորմելի, տղաները չտեսան նոյեմբերի 10-ի խայտառակ առավոտը։ Տղաները մինչև վերջին վայրկյանը հավատացել են հաղթանակին, ու ամեն ինչ տվել են հաղթանակի համար»,- նշում է քահանան։

Տեր Արամը կարևորում է այս իրավիճակում միմյանց օգնել՝ փոխելու հասարակությանը։

«Պատերազմի հետևանքով մենք միայն չկորցրեցինք, այլև գտանք։ Գտանք մեր օրերի հերոսներին, այն ծնողներին, ովքեր այդպիսի զավակներ են մեծացրել։ Մենք երկու ճանապարհ ունենք, մեկը հեշտ է՝ զոհի կերպարի մեջ մտնել, սև հագուստներ հագնել, առավոտից երեկո լացել, ասել մեր տունը քանդվեց։ Մյուս ճանապարհը դժվար է՝ պայքարի, արժանապատվության ճանապարհն է։ Մենք այսօր սխալ հասարակության մեջ ենք ապրում, այնքան են արժեքները խեղաթյուրվել, որ հերոս ծնած ծնողին դասալիքի ծնողը գալիս է ցավակցելու... Դուք պետք է գլուխներդ բարձր քայլեք»,- հերոսածին մայրերին ու հայրերին հորդորում է քահանան։

Աղբյուր` Panorama.am