Լենոքս Լյուիս. Շատ հնարավոր է, որ Թայսոնի հետ ռևանշ մենամարտը տեղի կունենա մոտ ապագայում
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Լենոքս Լյուիսը հաստատել է, որ Մայք Թայսոնի հետ բանակցություններ են ընթանում ռևանշ մենամարտ անցկացնելու վերաբերյալ:
«Մենամարտը դեռ պատրաստ չէ, մենք հաղորդակցվում ենք Մայքի հետ: Շատ հնարավոր է, որ մոտ ապագայում այն տեղի կունենա»,- 55-ամյա բրիտանացու խոսքը մեջբերում է FOX Sports-ը:
Հիշեցնենք, որ Լենոքս Լյուիսը նախորդ մենամարտն անցկացրել է 2003 թվականին: Նա ծանր քաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն, 54-ամյա ամերիկացի Մայք Թայսոնի հետ մենամարտել է 2002-ին և նոկաուտով հաղթել 8-րդ ռաունդում:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը