Այսօր նորահայտ կույսերի եւ հանրահայտ պոռնիկների, անուղեղ մարմինների եւ անմարմին ուղեղների սնափառության տոնավաճառ է
Սա գերմանական Ռեյխստագի հարեւանությամբ տեղադրված հուշարձանն է՝ նվիրված 1933-1945 թվականներին նացիստական Գերմանիայում սպանված 96 պատգամավորներին, որոնք 1933 թվականին դեմ էին Հիտլերին Գերմանիայի կանցլեր ընտրելուն։
Իսկ Հայաստանում ուղիղ երեք տարի առաջ, 2018 թավականի մայիսի 1-ին Ազգային Ժողովի 55 պատգամավորներ դեմ քվեարկեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը եւ դարձան ուղղորդված ատելության, անձնական թիրախավորման, արժանապատվության ոտնահարման, տների վրա հարձակման զոհ։
Հետո 55-ից ոչ բոլորը դիմացան։ Ոմանք լքեցին մեզ։ Ոմանց ստիպեցին հեռանալ Հանրապետականից։ Ոմանք որոշեցին դադարեցնել պայքարը։ Բայց շատերը մինչեւ վերջ մնացին անկոտրում։
Ես եւ իմ ընկերները, անկախ սպառնալիքներից, հետապնդումներից, ատելության եւ անհանդուրժողականության ուղղորդված արշավներից, մեր հանդեպ գործած բոլոր ստորություններից եւ անբարոյականություններից շարունակեցինք մեր ճանապարհը՝ հանուն ազատության եւ արժանապատվության։
Երկիր ու սերունդ կորցրեցինք։ Պատիվ եւ պատմություն։ Տղերք եւ հող։ Կյանք եւ հայրենիք։
Այսօր նորահայտ կույսերի եւ հանրահայտ պոռնիկների, անուղեղ մարմինների եւ անմարմին ուղեղների սնափառության տոնավաճառ է։
Արյան աճուրդ։ Պատվի sale. Կյանքի распродажа.
Ու հենց այսօր ուզում եմ պարզ ճակատով եւ շիտակ կրկնել.
ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՄ։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության ...
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Վաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին
Մանչեսթեր Սիթին սեփական հարկի տակ հաղթեց Նորվիչին
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը